close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Աշխարհ

10 Դեկտեմբերի 2019, 15:48
 Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

84 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝  Ռուսաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետի շրջապատում սեփական աղբյուրին հղումով:

Լուժկովը մահացել է Եվրոպայում: Նշվում է, որ պատճառը սրտի վիրահատության հետևանքով առաջացած բարդություններն են: 

Հիշեցնենք՝  Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992 թվականի հունիսից մինչև 2010-ի սեպտեմբեր, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնանկ արեց «վստահության կորստի» պատճառաբանությամբ:

Հրաժարականից հետո Լուժկովը բիզնեսով էր զբաղվում Կալինինգրադի մարզում, նրա կինը՝ գործարար Ելենա Բատուրինան, տեղափոխվել էր Եվրոպա:

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica