close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
+0°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսման մասին նախագիծը

Իրավունք

10 Դեկտեմբերի 2019, 14:13
 ԱԺ-ն առաջին ընթեցմամբ ընդունեց ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսման մասին նախագիծը

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 19, ձեռնպահներ չկային, իսկ 3 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Զեկուցողի տեղեկացմամբ՝ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու և կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica