close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-4°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1479.33
GBP1625.24
EUR1531.82
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Մեկնարկել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ»-ի» դատավարությունը

Իրավունք

10 Դեկտեմբերի 2019, 14:00
 ՈՒՂԻՂ. Մեկնարկել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ»-ի» դատավարությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մեկնարկեց ՎԵՏՕ շարժման հիմնադիր «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաև այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

Նշենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Նշենք, որ մինչեւ դատական նիստի սկսվելը Նարեկ Մալյանի աջակիցները դատարանի դիմաց ակցիա էին իրականացնում։ Նրանց էին միացել մի քանի ՀԿ անդամներ, «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնության անդամ Լիկա Թումանյանը,  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը եւ այլոք։

Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
21 Հունվարի 2020, 23:37 Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica