close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ադեկվադ»-ը դիմել է դատարան՝ բողոքարկելով հանցագործության մասին հաղորդում ընդունելուց ԱԱԾ տնօրենի ժպ-ի հրաժարվելը

Իրավունք

10 Դեկտեմբերի 2019, 13:32
 «Ադեկվադ»-ը դիմել է դատարան՝ բողոքարկելով հանցագործության մասին հաղորդում ընդունելուց ԱԱԾ տնօրենի ժպ-ի հրաժարվելը

«Ադեկվադ» միաբանությունն իր ֆեյսբուքյան էջում, Yerkir.am-ի հաղորդմամբ, հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է. 

«Այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով հանցագործության մասին հաղորդում ընդունելուց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարվելը:

Ինչպես հիշում եք, ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք անցկացնելու համար: Վերջինս, 2019 թվականի մայիսի 19-ին քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրվա առավոտյան շրջափակել Հայաստանում գործող դատարանների մուտքերն ու ելքերը, փաստացի կազմակերպել էր հանրային հավաք և չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:

Հրաժարվելով դիմել վարչական դատարան՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք: Այդ առիթով քրեական գործ հարուցելուց հրաժարվեցին ՀՀ գլխավոր դատախազը և հատուկ քննչական ծառայության պետը: Ոստիկանապետի հրաժարականից հետո մենք դիմեցինք նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որպեսզի վերջինս Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմի վարչական դատարան, բայց կրկին ստացանք մերժողական պատասխան:

Արդյունքում կարծում ենք, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարել են ոչ միայն Վալերիյ Օսիպյանը, այլև Արթուր Դավթյանը, Սասուն Խաչատրյանը և Արման Սարգսյանը:

Խնդրի առնչությամբ դիմել էինք ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին և ստացել նույնաբնույթ պատասխան, ինչ մյուս իրավապահ մարմիններից:

Ինչպես արդեն նշել էինք, այս խնդրի վերջնական հանգրվանը դատարանն է…

Վերահաստատում ենք, որ ոչ ոք չի պլստալու»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica