close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-5°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծխելու դեմ պայքարի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց

Քաղաքական

10 Դեկտեմբերի 2019, 13:16
 Ծխելու դեմ պայքարի մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց

Ազգային ժողովի նիստում այսօր՝ դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։  Ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահներ չկային, իսկ 6 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր խոսքում հայտարարեց, որ կողմ են ծխելու դեմ պայքարին, բայց հաշվի առնելով, որ նախագծում կան թերություններ, դեմ են քվեարկելու, ակնկալելով առաջիկայում այդ խնդիրների լուծումը։

Հիշեցնենք, որ, ըստ նախագծի հիմնավորման, սույն օրենքի նպատակներն են ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների  օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից,  սոցիալական,  տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ  և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Օրենքի նախագծով՝ ծխախոտի օգտագործման արգելք է սահմանվում փակ տարածքներում։ Սահմանափակումներ են նախատեսված հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններում։ Որոշակի կարգավորումներ են նախատեսվում նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային արտադրանքի առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica