close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-5°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր․ Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանին հիշեցրել է 2013-ի Ամանորին կես մլն դոլար ծախսը քննադատող գրառումը

Բլոգեր

10 Դեկտեմբերի 2019, 11:27
 Երբ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր․ Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանին հիշեցրել է 2013-ի Ամանորին կես մլն դոլար ծախսը քննադատող գրառումը

Փաստորեն, որ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր․ ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա,, մասնավորապես, նշել է. 

«Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը ոչ թե տոնածառերի, փուչիկների ու բանտիկների վրա փող «լվա», այլ քաղաքի կենսական խնդիրները լուծի, 2013 թվականի հոկտեմբեր 12-ին, ժամը 13.33-ին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել`«Այսօր 500 000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգեղ և տգետ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:

Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո էս ասած ամեն բառի ու տառի տակ:
Բայց մի բան եմ մտածում` վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու:

Էս ի՞նչ կարգին երեւանցի կորցրեցինք»։

Image may contain: 1 person

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica