close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունվարի մեկից 200 եվրոյից թանկ ապրանքը մաքսազերծվելու է․ զգուշացում արտասահմանից ապրանք պատվիրողներին

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 19:03
 Հունվարի մեկից 200 եվրոյից թանկ ապրանքը մաքսազերծվելու է․ զգուշացում արտասահմանից ապրանք պատվիրողներին

2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում՝ Yerkir.am-ին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:

Փաստորեն, միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար 2020 թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Մինչդեռ եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica