close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-1°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցություն գալիս է նա, ում ոտքերն իսկապես բերում են կուսակցություն. ՀՅԴ Լոռու կառույցը համալրվել է նորագիրներով

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 18:47
 Դաշնակցություն գալիս է նա, ում ոտքերն իսկապես բերում են կուսակցություն. ՀՅԴ Լոռու կառույցը համալրվել է նորագիրներով

Այսօր մեզ համար նշանակալից օր է՝ ըստ Yerkir.am-ի՝ ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի գրասենյակում կայացած երդման արարողության ժամանակ հայտարարեց նույն  մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գնել Տիգրանյանը:

«Այս միջոցառման ընթացքում մեր նորագիրները երդվելով անցնում են կուսակցության շարքերը: Այսպիսով՝ ՀՅԴ Լոռու մարզային կառույցը հարստանում է, հզորանում է: Մեր կուսակցությունն այսպիսի նշանակալից օրեր շատ է ունենում, և մեր կազմակերպական կառույցը ուժեղ է նաև մեր նորագիրներով, մեր համակիրներով»,-նշեց նա։

Տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ՀՅԴ շարքերը համալրեցին երիտասարդ նորագիրները:  

«Բազմաթիվ կուսակցություններից ընտրեցի հենց Դաշնակցությունը, որովհետև ՀՅԴ գաղափարախոսությունը համարում եմ իմը և կողմնակից եմ նրա հայրենանվեր գործին», - նշում է երդման արարողությանը մասնակցած և ՀՅԴ շարքերը համալրած Մերի Բաբաջանյանը: 

Գ. Տիգրանյանը նշեց, որ այսօր իրենք բազմաթիվ դիմումներ ունեն մարզի տարբեր կոմիտեներում, սահմանված կարգի համաձայն՝ դրանք հերթով քննարկվում են և այս փուլը կոչվում է օժանդակ շրջան:

«Արդյունքում՝ մենք ընտրություն ենք կատարում, և այն անձն է ընդունվում շարքերը, որն օժանդակ շրջանում մասնակցել է դասախոսություններին, ծանոթացել կուսակցության կանոնագրին, ծրագրին, գաղափարներին», -պատմեց ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի ներկայացուցիչը:  

Ի վերջո՝ այս ամենից հետո նաև մարդն ինքն է որոշում՝ մտնի՞ շարքերը, թե՞ մնա որպես համակիր անդամ:   

«Մենք մեր շարքերը ստիպողաբար երբեք չենք համալրում, և Դաշնակցություն գալիս է այն մարդը, ում ոտքերն իսկապես բերում են կուսակցություն», - եզրափակեց է իր խոսքը Գ. Տիգրանյանը:     

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica