close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է․ Հայկական բնապահպանական ճակատ

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 18:31
 Լիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է․ Հայկական բնապահպանական ճակատ

Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը շատ կարևոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև 2019թ․ դեկտեմբերի 20-ը՝ Yerkir.am-ին տեղեկացնում են Հայակական բնապահպանական ճակատ կամավորկան նախաձեռնությունից։

"Այս ընթացքում Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ Լիդիանը կարող է իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք։ Հավանաբար, դրանով է պայմանավորված, որ այս օրերին պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն փորձում են համոզել Ամուլսարի պահապաններին թույլ տալ Լիդիանին մտնել տարածք և ձմեռացման աշխատանքներ կատարել՝ չնայած անցած ձմեռ Լիդիանն արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլևս տարածք չի էլ մտել։

Իսկ մինչ այդ էլ, Լիդիանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ֆինանսական հաշվետվությունը, որն աուդիտ չի անցել, խոսում է ընկերության դեֆոլտի նախազգուշացումների մասին։ Վերը նշված հաղորդագրության մեջ Լիդիանը շարունակում է նաև սուտ տեղեկություններ գրել, օրինակ՝ իբր ԷԼԱՐԴ ընկերությունն Ամուլսարի ՇՄԱԳ զեկույցներին տվել է դրական եզրակացություն և միայն աննշան տեխնիկական առաջարկներ ներկայացրել, որոնք իբր Լիդիանը մեծամասամբ ընդունել է։

Ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն պարտավոր չէ սխալ տեղեկություններ, թերի ու գիտականորեն չհիմնավորված ՇՄԱԳ ներկայացրած ընկերությանը փրկել դեֆոլտից։ Ավելին՝ պետությունը պետք է հետաքննի ֆինանսական հնարավոր խարդախությունների ու ներդրողներին մոլորեցնելու բոլոր դրվագները և համապատասխան պատժամիջոցներ սահմանի",-նշում է ՀԲՃ-ն։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica