Ռուս զինվորներն առաջին անգամ մտել են Ռաքքա քաղաք
Տարածաշրջան

2013 թ. գարնանը «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից սիրիական Ռաքքա քաղաքը գրավելուց հետո 250.000-ից ավել բնակիչ հարկադրաբար լքել էր քաղաքը: Դեռ երկու տարի առաջ այն համարվում էր ԻՊ-ի ամրոցը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է artigercek.com կայքը:
Ավելի վաղ Ռաքքայի նահանգի սահմաններ մտած ռուսական բանակն, այժմ էլ առաջին անգամ մտել է նույնանուն քաղաք, որտեղ բնակչությանը մեծ թվով սննդամթերք է բաժանել և տրամադրել բուժօգնություն:
Քաղաքն ազատագրվել էր 2017 թ. հոկտեմբերին ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից: Ռմբակոծությունների ընթացքում քաղաքը մեծամասամբ ավերվել էր: Սիրիայի ԱԳՆ-ն կոալիցիոն ուժերի գործողություններն անվանել էր ցեղասպանություն: