close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-4°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1479.33
GBP1625.24
EUR1531.82
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվգենի Պետրոսյանը հինգերորդ անգամ է ամուսնացել

Մշակույթ

9 Դեկտեմբերի 2019, 16:12
 Եվգենի Պետրոսյանը հինգերորդ անգամ է ամուսնացել

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: 

Նշվում է՝ Պետրոսյանը և Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:

74-ամյա արտիստի համար այս ամուսնությունը դարձել է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում և մեկնաբանություններում շատերն դեռ այդ ժամանակ ենթադրություններ էին անում, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված Է եղել հենց այդ իրադարձությանը:

Բրուխունովան աշխատում էր հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հետ որպես նրա պաշտոնական կայքի ադմինիստրատոր: Նա զբաղվել է նաև համացանցում Պետրոսյանի  սոցիալական ցանցերի էջերի առաջխաղացմամբ, իսկ ավելի ուշ դարձել նրա օգնականն ու տնօրենը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2018 թվականի նոյեմբերին, Պետրոսյանը բաժանվել Էր Ստեպանենկոյից:

Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
21 Հունվարի 2020, 23:37 Կազմեցէ՛ք Կառավարութիւնը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica