close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նկարիչը կերել է ուրիշի` 120 հազար դոլարանոց աշխատանքն ու դա կոչել պերֆորմանս

Մշակույթ

9 Դեկտեմբերի 2019, 17:44
 Նկարիչը կերել է ուրիշի` 120 հազար դոլարանոց աշխատանքն ու դա կոչել պերֆորմանս

Նկարիչ Դևիդ Դատունան կերել է Մաուրիցիո Կատելանի` Մայամի Բիչի «Արտ Բազել» ժամանակակից արվեստի ցուցահանդեսում շաբաթ օրը ներկայացված «Կատակերգակ» աշխատանքը: Ցուցանմուշը բանան էր` կպչուն ժապավենով փակցված պատին: Այն մինչև ցուցադրվելը 120 հազար դոլարով վաճառվել էր ժամանակակից արվեստի սիրահար մի ֆրանսիացու. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է BBC-ն:

Դատունան արվեստի գործի խժռման տեսանյութը հրապարակել է իր «Ինստագրամ»-ում: «Ես հարգում եմ Մաուրիցիոյին, բայց սա «Քաղցած նկարիչ» արտ-պերֆորմանս է»,- ասում է նա` վայելելով բանանը:

Իհարկե, Մաուրիցիո Կատելանի աշխատանքը վերականգնվել է: Ըստ Miami Herald-ի` այն այժմ շրջափակել են ժապավենով և ոստիկանների հսկողությանը հանձնել:

«Բանանը գաղափար է, նա (Դատունան) չի ոչնչացրել արվեստի գործը»,- ասել է Պերոտենի պատկերասրահի ներկայացուցիչ Լյուսիեն Տերան, որն աշխատում է Կատելանի հետ: Ըստ նրա` աշխատանքը կարող է բնօրինակ համարվել, քանի դեռ  ունի հավաստագիր: «Այդ բանանն ավելի հաճախ են լուսանկարում, քան «Մոնա Լիզա»-ն»,- հավելել է Տերան:

Մաուրիցիո Կատելանը կատարվածը չի մեկնաբանել:

Դևիդ Դատունան ծնվել է Թբիլիսիում, ԱՄՆ քաղաքացի է` ապրում է Նյու Յորքում: 2011-ին նրա`«Պուտին-Մոնա Լիզա» աշխատանքը Մոսկվայի աճուրդներից մեկում վաճառվել էր 200 հազար դոլարով:

Մաուրիցիո Կատելանի ամենահայտնի աշխատանքը` «Ամերիկա»-ն, գործող ոսկյա զուգարանակոնք է, որն այս տարվա սեպտեմբերին գողացվել է բրիտանական Բլենհեյմ պալատից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica