Թուրքիայում պայթեցվել է զինվորականներ տեղափոխող ավտոշարասյունը. կան զոհեր, վիրավորներ
Տարածաշրջան

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների կողմից պայթեցվել է զինվորականներ տեղափոխող ավտոշարասյունը, ինչի հետևանքով մահացել է 2, վիրավորվել 7 զինվորական:
Հիշեցնենք, որ Թուրքիան հարավարևելյան սահմաններից դեպի Իրաքի հյուսիսային լեռներ իրականացնում է «Ճանկ-3» ռազմական գործողությունը՝ քրդական զինյալների դեմ պայքար մղելու նպատակով: