close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր ժպիտն է առաջացնում արտահայտությունը, որ ԿԳՄՍ նախարարը հրաժարական չի տալու. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 14:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր ժպիտն է առաջացնում արտահայտությունը, որ ԿԳՄՍ նախարարը հրաժարական չի տալու. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Մեզ մոտ ժպիտ է առաջացնում այն արտահայտությունը, որ նախարարը հրաժարական չի տալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՅԴ բյուրոյի երիտասարդական հարցերի գրասենյակի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էին նաև ՀՅԴ  Հայաստանի, Իրանի և Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունների անդամները։

Այսպես նա պատասխանեց լրագրողների դիտարկմանը, թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիաներին և նշել, որ զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժը չի կարող պահանջել նախարարի հրաժարականը։

«Համաշխարհային, ինչպես նաև Հայաստանի պատմության մեջ այնպիսի պաշտոնյաներ են հրաժարական տվել, որ որևէ մեկը չէր պատկերացնում, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ»,-պարզաբանեց Քրիստինե Վարդանյանը:

Նրա համար անհասկանալի է՝ ինչպես են քաղաքականությամբ զբաղվում ուժեր, որոնք պնդում են, թե անհնար է որևէ պաշտոնյայի հրաժարականը։

Խոսելով ՀՅԴ ՀԵՄ-ի առաջիկա ծրագրերից Քրիստինե Վարդանյանը մատնանշեց, որ ՀԵՄ-ը կենտրոնացած է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի օրակարգում վարվող քաղաքականության հարցերի վրա:

«ԿԳՄՍ շենքի դիմաց մեր վերջին գործողության ժամանակ մեր դեմ կիրառվեց անհամապատասխան ուժ ոստիկանության կողմից և դրա միակ պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր, ով պարզապես չեկավ հանդիպման։ Առաջիկա շաբաթում ևս մենք ակցիա կանցկացնենք, որի մասին նախապես կտեղեկացնենք»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանն ընդգծեց, որ  ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի ձևակերպման վերջնական պատճառը դարձել է  այն հանգամանքը, որ հանրության ներկայացուցիչները հարցնում էին, թե ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞ւ է այս կամ այն ծրագիրը ֆինանսավորել, ինչու՞ է տեղի ունեցել այդ անհասկանալի ֆուտուրիստական հռչակված «Հուզանք ու Զանգ» ներկայացման ֆինանսավորումը, արդյո՞ք դա առաջնահերթություն էր, ինչո՞ւ է ֆինանսավորվել «Մել» ֆիլմը պետության կողմից։

«Մենք հասկանում ենք, որ տարբեր եվրոպական կազմակերպություններ շահագրգռված են մեզ ֆինանսավորել տարբեր թեմաներով․ պետք է հստակեցնել՝ արդյո՞ք դա առաջնահերթություն է մեզ համար, թե՞ ոչ: Եվ այս հարցերը հնչեցնողներն ուղղակի պիտակավորվեցին որպես հետադեմներ, իսկ ԿԳՄՍ նախարարի դիրքորոշումն այն էր, որ իրենք պետք է կրթեն մեզ նման հետադեմներին»,-ասաց նա:

ՀՅԴ ՀԵՄ անդամը շեշտեց, որ իրենք ազգային գաղափարախոսություն ունեցող ուժ են և այս կեցվածքը իրենց համար անընդունելի է. «Ազգայինը երբեք առաջադիմությանը չի հակադրվել: Այս հակադրումը լցրեց մեր համբերության բաժակը: Մենք ուզում ենք տեսնել, օրինակ, ԱՄՆ սենատում մի սենատոր կամ փոխնախարար եթե ԱՄՆ օրակարգը համարեր հետադիմական՝ ի՞նչ կլիներ այդ պաշտոնյայի հետ»:

Քրիստինե Վարդանյանը խոսքը եզրափակեց հստակեցնելով, որ շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica