close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 14:13
 Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը

Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով եղել է ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ: Քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հանդիպումից հետո Գլխավոր հյուպատոսն այցելել է Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հոգևոր առաջնորդի հետ. Yerkir.am-ին հայտնում են Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:

Դեկտեմբերի 5-ին Վարդան Ասոյանը հանդիպում է ունեցել Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։

 Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ 
վանդալիզմի գործողությունը

Քաղաքապետը ողջունել է ՀՀ գլխավոր հյուպատոսին և կարևորել առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրել է նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասներ՝ դատապարտելով այն։

Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր հայկական եկեղեցու բակում տեղադրված՝ հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Վինոգրադովի պնդմամբ՝  նոյեմբերի 11-ին ապառվել է ժամկետը, որը տրված էր քաղաքային իշխանություններին հուշատախտակն ապամոնտաժելու համար, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չեն արել, և պատգամավորը որոշել է «հարցը լուծել սեփական ուժերով»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica