close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ում քննարկվում է Չինաստանի հետ վիզաների չեղարկումը

Քաղաքական

9 Դեկտեմբերի 2019, 12:46
 ԱԺ-ում քննարկվում է Չինաստանի հետ վիզաների չեղարկումը

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստան-Չինաստան երկկողմ համաձայնագիրը, որով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը կնքվել է մայիսին, ու այն հնարավորություն է տալիս մինչև 90 օր տևողությամբ այցեր ունենալ առանց վիզա ստանալու։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարությունը դեռևս հուլիսի 11-ին ընդունել էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: 

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica