close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Իրավունք

9 Դեկտեմբերի 2019, 12:44
 Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի. Yerkir.am-ին հայտնում  ՀՀ ոստիկանությունից:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Վրաստանի 43-ամյա մի քաղաքացու, որը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից գողության, բնակելի շինության անձեռնմխելիության խախտման և գույքային վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica