close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ Արևելյան գործընկերության ֆորումը կոչ է արել ՀՀ իշխանությանն արագորեն կազմավորել լեգիտիմ ՍԴ

Իրավունք

9 Դեկտեմբերի 2019, 11:48
 ԵՄ Արևելյան գործընկերության ֆորումը կոչ է արել ՀՀ իշխանությանն արագորեն կազմավորել լեգիտիմ ՍԴ

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետության քաղաքացիական հասարակության մոտ 1000 կազմակերպություն) ընդունել է 2019 թ. համաժողովի հռչակագիրը, որը նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին`միևնույն ժամանակ կոչ անելով ՀՀ իշխանություններին` արագորեն կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան:

Այս հարցն այնտեղ բարձրացրել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն, ով միաժամանակ նշում է, որ քաղհասարակության ներկայացուցիչների համար Սահմանադրական դատարանի ճգնաժամը մնում է խնդրահարույց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովն էր հանդես եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն էր արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության և Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը:

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica