close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2020
-3°
+1°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2020
USD1478.90
GBP1625.59
EUR1531.24
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե տոնածառի ծախսերը համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել. Նաիրա Զոհրաբյան

Բլոգեր

9 Դեկտեմբերի 2019, 09:46
 Եթե տոնածառի ծախսերը համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ըստ Yerkir.am-ի, գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Երևան քաղաքի Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերին: Նա նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է:

Չմոռանամ հիշեցնել, որ Երևանում մոտ 4500 վերելակ կա, որոնց զգալի մասը վաղուց արդեն չպիտի շահագործվի, իսկ մի մասն էլ ուղղակի «մահվան վերելակներ» են: Մինչդեռ, 2019 թվականին քաղաքապետարանը գնել է ընդամենը 20 վերելակ, և յուրաքանչյուր համայնքի հատկացրել 2 վերելակ: Դե, չհաշվենք էլի, որ տոնածառի ծախսերը մի քիչ համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել:

Քաղաքի բազմաթիվ փողոցների լուսավորության ու սանմաքրման մասին էլ համեստաբար լռենք: Հա, մամուլն էլ գրել է, որ Բրեգովիչի հոնորարը 290 հազար դոլար է: Եկեք դեռ չհավատանք մամուլին ու սպասենք քաղաքապետարանի պաշտոնական պատասխանին: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ կոմպլեքսի ինչ-որ նոր տեսակ։ Չգիտեմ ու չի էլ հետաքրքրում:

Բայց երբ երևանցին բազում կենսական առաջնահերթություններ ունի ու էդ ֆոնին 700 հազարանոց «տոնածառ փարթի» ես անում` մի տեսակ անամոթության է նմանվում: Ի վերջո, տոնը ծախսած գումարի չափով չի որոշվում, այլ քաղաքացու տրամադրությամբ և տոնին հաղորդակից լինելու ցանկությամբ: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ամեն օր «մահվան վերելակով» վերև-ներքև անող քաղաքացին ծափ է տալու 700 հազար դոլարանոց «տոնածառ փարթիին»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումների համար ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Ըստ կառավարության որոշման՝  նախատեսվել է 271.797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Կրակոց Արարատի մարզում
22 Հունվարի 2020, 22:00 Կրակոց Արարատի մարզում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica