close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Հասարակություն

9 Դեկտեմբերի 2019, 09:18
 Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, լրացել է ԱԱԾ և ՀՖՖ նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի 40-ամյակը, որի առթիվ նրան շնորհավորական ուղերձ է հղել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Վերջինս, ըստ Yerkir.am-ի, իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Վանեցյանի հետ ու կից գրառում կատարել: Նա, մասնավորապես, նշել է. 

«Սիրելի ընկերնե՛ր, այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և գեներալի կոչում: Նա 2018թ.-ից գլխավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը: Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:

Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica