close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադայում հանդիպել է տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլիի, խորհրդարանական խմբակցության ղեկավարի և մի շարք քաղաքապետների հետ

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2019, 20:41
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադայում հանդիպել է տնտեսական զարգացման նախարար Մելանի Ժոլիի, խորհրդարանական խմբակցության ղեկավարի և մի շարք քաղաքապետների հետ

Տասնօրյա աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 7-ին Մոնրեալում հանդիպել է Կանադայի տնտեսական զարգացման նախարարուհի Մելանի Ժոլիի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Horizon Weekly-ն։

Հանդիպման ընթացքում արծարծվել են Կանադա-Հայաստան տնտեսական փոխզարգացման, ինչպես նաև Կանադական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները ։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Րաֆֆի Տոնապետյանը, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը եւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հրակ Տարագճյանը եւ Քվեպեկի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արփի Պալիոզյանը։

Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբակցության նախագահ, պատգամավոր Պրայըն Մեյի հետ հանդիպումը ևս ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ դեկտեմբերի 7-ի հանդիպումների օրակարգում էր։ Քեմբրիջում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Կանադա-Հայաստան փոխհարաբերությունները զարգացնելու հեռանակարները, քաղաքական կապերը ամրապնդելու անհրաժեշտությունը, տնտեսական հարաբերությունների հավելյալ զարգացումն ու մշակութային փոխանակումների անդրաժեշտությունը:

Քննարկմանը, որին ներկա էին ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի անդամների, Հայ դատի Շրջանային հանձնախմբի, ՀՅԴ Արամ-Դրո և Քեմպրիջի Հայ դատի տեղական մարմնի անդամները, հատուկ քննարկում տեղի ունեցավ նաև արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ու այդ գործընթացին մեջ Կանադայի դրական մասնակցությունը ամրապնդելու կարևորության շուրջ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի հանդիպումների հագեցած օրակարգում էին նաև Քեմբրիջի քաղաքապետ Քաթրին Մքկարիի, Նորթ Տամֆրիզ համայնքի քաղաքապետ, հայազգի Սու Սահակյան-Ֆաքսթընի հետ հանդիպումները։ Քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման և այլ ոլորտներին առնչվող փորձի փոխանակման հարցերը, ինչպես և  Հայաստանի քաղաքների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման և քույր քաղաքներ դառնալու հեռանկարները։ 

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել էր Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել էր ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:

Այցի երրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Իշխան Սաղաթելյանը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում էր ունեցել Սեն Լորանի  քաղաքային խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքից քաղաքային խորհրդի  անդամ Էֆֆի Ջիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ:

Նույն օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կանադայի խորհրդարանի անդամ, Սեն Լորան ընտրատարածքից Ազատական կուսակցության պատգամավոր Էմմանուելա Լամպրոպուլոսի հետ:

Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հուզող մի շարք հարցեր է քննարկել ՀԱԵ Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպս. Հովակիմյանի հետ:

Դեկտեմբերի 3-ին Մոնրեալի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի վարչական անդամներ Քրայկ Սովեի և Հատրիեն Բարիզոյի, Ութրըմոն շրջանի քաղաքապետ` Ֆիլիպ Թոմլինսոնի, խորհրդի այլ անդամների և Ի. Սաղաթելյանի միջև: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իր քաղաքական հանդիպումները շարունակել է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ հյուրընկալվելով Կանադայի խորհրդարանի անդամ, Լավալ քաղաքի հայաշատ ընտրատարածքներից Laval—Les Îles-ի պատգամավոր Ֆայսալ Ալ Խուրիին:

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է նաև Մոնրեալի և Լավալի հայկական համայնքների մեջ գործող ավանդական կուսակցությունների, եկեղեցական, կրթական, բարեսիրական, մշակութային և մարզական միությունների վարչությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել Հյուսիսային Ամերիկայի հայկական մեծագույն դպրոց՝ Մոնրեալի Սուրբ Հակոբ Ազգային վարժարան, որտեղ ծանոթացել է դպրոցի բաժանմունքների, հայ լեզուի, գրականության ու պատմության դասավանդման  ընթացքին և ծրագրին, ինչպես նաև դպրոցական ու արտադպրոցական միջոցառումներին, ապա հանդիպում ունեցել աշակերտների հետ, ունեցել մտերմիկ զրույց: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը այցի հագեցած օրակարգով նախատեսված հերթական հանդիպումն ունեցել է  դեկտեմբերի 4-ին՝ Օտտավայում հանդիպելով Կանադայի արտգործնախարարության Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի բաժանմունքների ներկայացուցիչներ Էնտրու Թըրնըրի եւ Ժյուլիեն Պրեսոնի հետ:

Դեկտեմբերի 5-ին Կանադայի Օնտարիո նահանգի մայրաքաղաք, հայաշատ Տորոնտոյում Ի. Սաղաթելյանը հանդիպումներ է  անցկացրել նահանգային նախարարների, պատգամավորների և քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ: Օնտարիոյի խորհրդարանում նա հանդիպել է խորհրդարանի խոսնակ Թետ Արնոդի, իշխանական պահպանողական կուսակցության խմբակցության ղեկավար` Փոլ Քալանտրայի, նախարարներ Վիք Ֆիտելիի, Գարոլայն Մուլրոնիի, Տակ Տաունիի, Փիթըր Պեթլանֆալվիի, Սիլվիա Ճոնզի, Սթիվըն Լեչեի և մի շարք այլ պատգամավորների հետ։

Նույն օրը Տորոնտոյի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության ու Արցախի ջերմ բարեկամ, նախկին դաշնակցային խորհրդարանի անդամ և ներկայումս Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ճիմ Քարիճիանիսի հետ, որի ավարտին Քարիճիանիսը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին հրավիրել է ճաշի։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ նույն օրը տեղի ունեցած  քաղաքական հանդիպումների շարքը  համալրեց նաև Օտտավայում տեղի ունեցած խորհրդարանի՝ «Կանադայի խորհրդարանի Արցախի ժողովրդի բարեկամներ» խմբակցության անդամներ Պապ Սարոյայի և Կարնեթ Ճենըսի հետ հանդիպումը։

Իշխան Սաղաթելյանի նույն օրվա հանդիպումների հաջորդ կանգառը Օտտավայում տեղի ունեցած հանդիպումն էր Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի հետ։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ Կանադա այցի չափազանց հագեցած օրակարգի մեջ էր նաև դեկտեմբեր 4-ին Օտտավայում տեղի ունեցած Կանադայի խորհրդարանի անդամ, Մեծն Տորոնտոյի Տոն Վալի հայաշատ ընտրատարածքի պատգամավոր Հան Տոնկի հետ հանդիպումը։

Տորոնտոյի հայկական կուռ համայնքի բոլոր հայկական կազմակերպությունների վարչությունների ներկայացուցիչերի հետ նույն օրը տեղի ունեցած հանդիպումը ևս, ինչպես Մոնրեալում և Լավալում, անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ 129-ամյակի տոնակատարության առիթով հանդիպել է Քեմբրիջի (Օնտարիոյի նահանգ) հայկական համայնքի հետ և, որպես օրվա գլխավոր բանախոս, հանդես եկել ելույթով։

Կանադա այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը եղել է Տորոնտոյի «Նոր Հայ Հորիզոն» հեռուստաժամի հյուրը, հարցազրույց տվել նաև «Հորիզոն» շաբաթաթերթին՝ խոսելով Կանադա այցելության նպատակների ու արդյունքների, ՀՀ ներքաղաքական իրադրության, արցախյան խնդրի և այլ հարցերի մասին:

Իշխան Սաղաթելյանի՝ Մոնրեալում գտնված ժամանակ տեղի է ունեցել երդման արարողություն, որտեղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի կնքահայրությամբ երդում տվել և ՀՅԴ Կանադայի կառույցի շարքերն են համալրել վեց նորագիրներ: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի վերոնշյալ որոշ հանդիպումների մասին պատմող տեսանյութը՝ ստորև:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica