close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության ուզածը մի մեծ բան չէ, մեր բոլորիս Հայ լինելն է. Դավիթ Վանյան

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2019, 13:09
 Դաշնակցության ուզածը մի մեծ բան չէ, մեր բոլորիս Հայ լինելն է. Դավիթ Վանյան

Դուք Ձեր կյանքն ապրում եք, դաշնակցությունը գործում է հանուն Հայ ժողովրդի, և ուզածն էլ մի մեծ բան չէ, մեր բոլորիս Հայ լինելն է՝ ըստ Yerkir.am-ի՝ այս բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառում է արել Դավիթ Վանյանը:

«Սիրելի բարեկամներ, սիրելի հայեր․

Դաշնակցությունը բռնցքամարտի տանձ չէ, որ հավերժ փորձեք Ձեր ու Ձեր թիմակիցների մկանները։

Դաշնակցությունը որոշ երեսփոխանների համար ոգեշնչման աղբյուր էլ չէ, որ քրմապետի նվիրապետական ձայնով հաշվեհարդարի կոչ անեք։

Դաշնակցությունը սադրանքի առարկա չէ, որ երիտասարդներին փաթաթեք ու այդ մասին հեռուստաշոուներ կազմակերպեք։

Կատարյալ լուրջ ու ազնիվ եմ ասում․
Դաշնակցությունը հայրենիքին ծառայելու սրբազան երդում տված հայ մարդկանց մի էպիկական ամբողջություն է, որը մեր ժողովրդի ու ազգի կազմակերպական հայտնագործությունն ու հարստությունն է, և միայն ապուշը, թուրքն ու օտարը կփորձեն ավերել ու խարխլել այն։

Գլոբալիզացիայի, իսլամական պետության ու նմանատիպ կառույցների առաջացման, արաբական հեղափոխությունների ու ձևավորվող Մաղրիբի, համաթուրանական ծրագրերի, ահագնացող արտագաղթերի, ժողովրդական արհեստական ու բնական մեծ հոսքերի ու միգրացիաների, չավարտված պատերազմի, էկոլոգիական ու բազմաթիվ այլ վտանգների պայմաններում Դաշնակցությունը միակ համաշխարհային ուժն է ու կառույցը, որը կարող է մի ամբողջ ազգ կազմակերպել ու ծառայել նրա բարօրությանը։ Այսինքն՝ ծառայել մեր միավորմանն ու ամենատարբեր մարտահրավերները ազգովի դիմակայելուն։ Այն յուրահատուկ է, առանձնահատուկ։ Այն գործում է թե կայսրություններում, թե գաղութներում, թե արևելքում, թե արևմուտքում, թե թշնամու թիկունքում, թե, թե, թե․․․

Այն Հայ դատի ջահակիրն է, հայապահպանության անխոնջ ծառան։ Եւ, փոխանակ աջակցելու ու սատար կանգնելու նրան, անգամ նրա վերաբերյալ հատուկ օրենք ընդունելու, Դուք Ձեր պարտքն եք համարում կռիլովյան մոսկայի նման ճվճվալ նրա վրա, նորից բանտեր խոստանա՞լ։

Դուք Ձեր կյանքն ապրում եք, դաշնակցությունը գործում է հանուն Հայ ժողովրդի, և ուզածն էլ մի մեծ բան չէ, մեր բոլորիս Հայ լինելն է։ Ի՞նչ պարտադիր է կանգ առնել ու վայրահաչել հանգիստ ընթացող քարավանի վրա։ Դուք վայրահաչում եք, քարավանը գնում է։ Հպարտացեք, որ մեր ազգը նմանատիպ ավանդական կառույցներ ու բարեգործականներ ունի, միջազգային կազմակերպություններ ու ամենատարբեր հարթակներ ունի։ Դրանցից մեկն էլ ՀՅԴ-ն է։ Կրակն ընկա՞նք, որ մեր երկիրը մեր ձևով ենք սիրում։

Հիմա փոխվելու մասին։ Մենք ենք որոշում՝ ե՞րբ փոխվենք, ինչպե՞ս փոխվենք, փոխվե՞նք թե չփոխվենք։ Ոչ ռուսական, ոչ խորհրդային, ոչ արաբական, ոչ էլ օսմանյան պետություններ-կայսրություններին չհաջողվեց այս կարգը խախտել։

Հ․Գ․
Դուք, իհարկե կմնաք պատմության մեջ, բայց պատմությունը կորոշի, թե ի՞նչ որակով»,-գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica