close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից. Ռուբեն Մելիքյան

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2019, 11:57
 Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից. Ռուբեն Մելիքյան

Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից՝ ըստ Yerkir.am-ի՝ ընդգծել է իրավագետ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Շատ ցավալի է տեսնել, որ տարբեր գործիչներ և անգործիչներ անվանարկում ու չարաբանում են Դաշնակցությանը։ Երևի ամենից անվնասը կուսակցության շարքերից հեռացնելու համար օգտագործված «արտաքսում» բառի՝ սրամիտ և բթամիտ «քննադատությունն» էր։

Ես էլ էի առաջին անգամ լսում, որ շարքերից հեռացնելու համար Դաշնակցության կանոնագիրն օգտագործում է «արտաքսում» բառը։ Բայց ի տարբերություն «սրամիտների»՝ ինձ այն շատ դուր եկավ։ Այդ բառը հետաքրքիր համատեքստ է ստեղծում՝ ունկնդրին ենթագիտակցորեն հիշեցնելով Ադամի և Եվայի՝ դրախտից «արտաքսման» պատմությունը։ Հենց այդ բառն է օգտագործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դրախտից հեռացվելու պատումի համար, նաև այդ խորհուրդը կրող օրվա համար («Արտաքսման կիրակի»՝ Մեծ Պահքի առաջին կիրակին)։

Ու 120 և ավել տարի առաջ, երբ այդ բառը գրում էին ՀՅԴ կանոնագրում, բիբլիական համատեքստը վստահաբար պետք է ակնհայտ լիներ այդ ժամանակվա մարդկանց։

Մեր ժամանակվա մարդկանցից շատերին, ցավոք, բոլորովին ուրիշ համատեքստեր են հետաքրքրում, իսկ հին ու բարի համատեքստերը նրանց այլևս հասու չեն, ուստի հարյուրամյա «հնեցման» գեղեցիկ սիմվոլիզմը գնահատելու փոխարեն՝ իրենց արևին սրամտում են։ Կամ բթամտում»,-ֆեյսբուքում գրել է նա։

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica