close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաջորդ իշխանությունը պետք է ձևավորվի հենց Դաշնակցության ու նրա գաղափարների շուրջ. Արտակ Սարգսյանի պատասխանը Արամ Աբրահամյանին

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2019, 10:51
  Հաջորդ իշխանությունը պետք է ձևավորվի հենց Դաշնակցության ու նրա գաղափարների շուրջ. Արտակ Սարգսյանի պատասխանը Արամ Աբրահամյանին

Այսօր գաղափարազուրկների և գաղափարականների պայքար է և հաջորդ իշխանությունը պետք է ձևավորվի հենց Դաշնակցության ու նրա գաղափարների շուրջ՝ ըստ Yerkir.am-ի այսպես է պատասխանել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի՝ «ՀՀԿ-ի ՀՅԴ-ի դեմ պայքարելն անիմաստ է» հոդվածին:

«Կարդում եմ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի ստորև ներկայացված հոդվածն ու տարակուսում՝ Դաշնակցության այդ ո՞ր գաղափարներն են ժամանակավրեպ՝ Ազատության, Անկախության և Միացյալ Հայաստանի՞, Հայ Դատի՞, Ժողովրդավարությա՞ն, թե՞ սոցիալիզմի: Հայ իրականության մեջ 130 տարի դեռ ոչ մի քաղաքական կուսակցության չի հաջողվել այսքան կենսունակ պահել իր գաղափարախոսությունը՝ վերածնելով Հայկական պետականությունը, համախմբելով Սփյուռքն ու պատերազմելով Արցախում: Արցախում կռվող մորուքավոր այն ֆիդայիներն էին, որ իրենց համարում էին Աղբյուր Սերոբների, Չաուշների, Անդրանիկների, Նժդեհների ու Դրոների հետևորդը, որ դաշնակցական երգերով ելնում էին մարտի ու կերտում Միացյալ Հայաստանի իրենց բաժինը: Այն ո՞ր գաղափարներն են, որ ժամանակավրեպ են, այն գաղափարները, որ աշխարհի ավելի քան 30 երկրներում կառու՞յց են հիմնել և Հայաստանի բոլոր քաղաքներում ունենց իրենց գրասենյակնե՞րը, նրանք, որոնք ՀՕՄ, ՀՄԸՄ ու Համազգայի՞ն են պահում և 7 միլիոն հայ՝ հայրենիքի վերադարձի կարոտով: Այն գաղափարները, որ մինչ այսօր կամրջում են Հայրենիքն ու Սփյու՞ռքը, անցյալն ու ներկա՞ն, Հայաստանի Առաջին ու նորօրյա Հանրապետություննե՞րը: Այդ ո՞ր գաղափարներն են, որի շուրջ Դաշնակցությունը չի կարող Հայրենիքում իշխանություն ձևավորել, «Զարգանալ՝ չզիջելո՞վը», Ազգ-Բանա՞կը, թե՞ սոցիալական պետություն կառուցելը: Դաշնակցական այդ ո՞ր քաղաքական-պետական գործիչը, նախարարն ու մարզպետն են, որ վատ են աշխատել մյուսներից՝ իրենց «ժամանակավրեպ» գաղափարներով: Գուցե գաղափարազուրկների բանա՞կն է ավելի «գաղափարական», «ժամանակակից» ու «վստահելի», որ չգիտեն՝ որտեղի՞ց են գալիս և ու՞ր գնում, ազգայի՞ն են, թե՞ ապազգային, քրիստոնյա՞ են, թե՞ անաստված...Այսօր գաղափարազուրկների և գաղափարականների պայքար է և հաջորդ իշխանությունը պետք է ձևավորվի հենց Դաշնակցության ու նրա գաղափարների շուրջ...

Եվ անիմաստ են այն մտավարժանքները, որ անփառունակ իշխանության ֆոնին փորձում են նսեմացնել ուրիշների վեհությունը, Դաշնակցությա՛ն վեհությունը...»,-ֆեյսբուքում գրել է նա:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica