close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը ներսից` ի՞նչ է կատարվում. Հենրիկ Մարգարյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 22:46
 Դաշնակցությունը ներսից` ի՞նչ է կատարվում. Հենրիկ Մարգարյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հենրիկ Մարգարյանն առաջարկել է ենթադրությունների փոխարեն մեկ անգամ ուշադիր կարդալ Նիկոլ Աղբալյանի ՙՙՄտածումներ Հ.Յ. Դաշնակցության մասին՚՚ գրքույկը և ամեն ինչ պարզ կդառնա`հայտնում է Yerkir.am-ը:

ՙՙՀՅԴ Կանոնագրի որոշ հոդվածներ՝

Հոդված 1
ՀՅԴ անդամ կարող է լինել բարոյական նկարագրի տեր և 18 տարին լրացած յուրաքանչյուր անհատ , ով ընդունում է ՀՅԴ ծրագիրն ու գործելակերպը, ենթարկվում է նրա կանոնագրին և որոշումներին և ամեն ջանք գործադրում դրանք իրականացնելու համար:

Հոդված 4
Հ. Յ. Դաշնակցությանն անդամակցել ցանկացող անհատը , իր դումումի ընդունումից հետո , հանդիսավորապես կատարում է Դաշնակցականի ուխտը և դառնում ՀՅԴ անդամ:
ՙՙԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՏՎՈՎՍ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՎՍ՝ ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ՀՅԴ ԾՐԱԳԻՐՆ , ԿԱՆՈՆԱԳՐԻՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԻՄ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐՈՎ , ԻՍԿ ԵԹԵ ՀԱՐԿ ԼԻՆԻ ՝ ՆԱԵՎ ԿՅԱՆՔԻՍ ԳՆՈՎ, ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԻՆ՚՚:

Հոդված 149
Հակակարգապահական արարքներն են՝

բ- կուսակցության իրավասու մարմինների և ժողովների որոշումներին և հրահանգներին չենթարկվելը կամ նրանց հանդեպ խափանարար ընթացք դրսևորելը,

գ- կուսակցական գաղտնապահության խախտումը ,

դ- մարմինների պաշտոնավարման ընթացքում նրանց դեմ պայքար մղելը ,

ե- մարմինների հանդեպ հրապարակային քննադատությունը: Քննարկումն ու քննադատությունը թուլատրելի են միայն կուսակցական ժողովներում: Քննադատությունը գրավոր կերպով փոխանցվում է խնդրո առարկա մարմնին:

է- կուսակցական ընկերներին և մարմիններին հրապարակային գրություններով կամ բանավոր հայտարարություններով զրպարտելը և վարկաբեկելը,

Հոդված 152
Պատժական որոշումները կայացվում և բեկանվում են հետևյալ կարգով ՝
ա- մարմինների դեպքում՝ նիստին ներկա անդամների ոչ պակաս , քան երկու-երրորդի քվեով , պայմանով , որ կողմ քվեարկողների թիվը մարմնի անդամների թվիկեսից ավել լինի :

Հոդված 169
Հակակարգապահական ծանր արարքների և հակակուսակցական ընթացքի համար տրվում է ՀՅԴ-ից արտաքսման պատիժ: Արտաքսման որոշումը կարող են կայացնել Հայաստանի Գերագույն մարմինը և Գերագույն ժողովը :

Հոդված 171
ՀՅԴ -ից արտաքսվածը կամ հեռացվածը չի կարող աշխատել կուսակցական որևէ կառույցում կամ հիմնարկում:

Ծանոթություն ՝ Ներկայում Հայաստանի Գերագույն մարմինը կազմված է 11 անդամներից : ԳՄ-ն ընտրվում է 2 տարին մեկ անգամ , Գերագույն ժողովի պատգամավորների կողմից ՝ փակ գաղտնի քվեարկությամբ : Գերագույն ժողովի պատգամվորները ընտրվում են յուրաքանչյուր մարզից , նույնպես փակ , գաղտնի քվեարկությամբ :
Այսինքն , այն ինչ կատարվում է Դաշնակցության ներսում կոչվում է Կանոնագիր :
Կանոնագրով է անցնում դաշնակցականի և ոչ դաշնակցականի սահմանը, և կանոնագրի շնորհիվ է , որ կուսակցությունը 130 տարեկան է :
Չկան օրենքներ՝ չկա պետություն, չկա կանոնագիր ՝ չկա Դաշնակցություն: Պետք չէ փնտրել ձեր ճաշակով ՙՙԴաշնակցություն՚՚ կամ խորհել , թե ինչպիսին պետք է լինի Դաշնակցությունը , այն կա այնպիսին , ինչպիսին , որ է, արդեն 130 տարի: Ու եթե լիներ Դաշնակցության ձևից ավելի ճիշտ ձև , ապա Դաշնակցությունից բացի գոնե մեկ կուսակցություն կլիներ , որ կգործեր 20 տարուց ավել ու կունենար իրական շարքեր և կառույց:
Եթե հետաքրքրում է կուսակցության կազմակերպական ձևը , այդ ձևի գաղափարական հիմնավորումները և այլ հարցեր , խորհուրդ կտամ կարդալ Նիկոլ Աղբալյանի ՙՙՄտածումներ Հ.Յ. Դաշնակցության մասին՚՚ գրքույկը՚՚,-գրել է նա:

Ակնարկ. Չափորոշիչներ
4 Օգոստոսի 2020, 17:33 Ակնարկ. Չափորոշիչներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica