close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2020
+1°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2020
USD1479.34
GBP1622.23
EUR1531.59
RUB17.78
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ափսոս փայտե ձիեր չունեն. Արտաշես Շահբազյանը` քայլողների զորքին

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 22:08
 Ափսոս փայտե ձիեր չունեն. Արտաշես Շահբազյանը` քայլողների զորքին

Քայլողների եւ նրանց համակիրների տանը այսօր փոթորիկ էր`ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը:

ՙՙՀանկարծ պարզվել է, որ Դաշնակցական Հրանտ Մարգարյանը, հոկտեմբեր ամսին, մի հավաքի ժամանակ 150 դաշնակցականների ասել է, թե իշխանության դեմ պետք է սկսենք: Դաշնակցությանը քիչ թե շատ ծանոթ մեկի ծիծաղը կշարժի նման անհեթեթությունը:

Կուսակցական ոչ թե ժողովի, այլ հավաքի ժամանակ, 150 մարդու ներկայությամբ, կուսակցական պարզ ընկերոջ կողմից, առանց հարց քննելու, կարծիք հայտնելու, որոշում բանաձեւելու եւ քվեարկելու իջնում է պատերազմի հրաման:

Այո, որքան անհեթեթ է՝ նույնքան ծիծաղելի, բայց ոչ անչափահասների իշխանության համար, իրենց մոտ հենց այդպես էլ կլիներ եւ լինում է:

Նիկոլ Փաշինյանը ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, ցանկացած մտքով անցած բան բավական է, որ հրամայի եւ քայլողների զորքը պարտավոր է ենթարկվել ու կատարել:

Մենք այստեղ իհարկե անելիք չունենք, թող հուզվեն, բորբոքվեն, մարտակոչեր հնչեցնեն, լրտեսական գործունեություն ծավալեն, ինչու չէ նաեւ ճակատամարտեր հաղթեն եւ այլն՝ կյանքներն առջեւում է՝ հայրենի անդաստաններում արշավանքներ կազմակերպելու իրավունքը իրենցը, ափսոս փայտե ձիեր չունեն՚՚,-գրել է նա:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica