close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպատակ ունեն շարքից հանել իրենց համար անկանխատեսելի դատավորներին. Ռոբերտ Քոչարյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 20:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նպատակ ունեն շարքից հանել իրենց համար անկանխատեսելի դատավորներին. Ռոբերտ Քոչարյան

Սա միակողմանի գործիք է լինելու, որի նպատակն է լինելու չեզոքացնել բարձր վարկանիշ ունեցող, իրենց համար անկանխատեսելի դատավորներին շարքից հանել կոնկրետ քրեական գործերով՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գործով մեղադրող դատախազների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն։

«Միանում եմ փաստաբանների այն կարծիքին, որ սա մի գործիք է ձեւավորելու, որ 2 կողմն էլ կարող են կիրառել դատական պրակտիկայում։ Օրինակ՝ իմ կողմնակիցները սկսեն ինչ-որ ձեւով արտահայտվել դատախազների նկատմամբ, ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կողմը սկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ։ Բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետեւ քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում։ Այդ ճանապարհով կարելի է չեզոքացնել բարձր վարկանիշ ունեցող, իրենց համար անկանխատեսելի դատավորներին, ուղղակի շարքից հանել կոնկրետ քրեական գործերով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ Ալումյանն ասել էր, որ դա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։ Ալումյանը վստահեցրեց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ դատարանում՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը, որի ժամանակ դատախազները դատավորին ներկայացրեցին ինքնաբացարկի միջնորդություն։ Դատախազները որպես հիմք նշել էին ֆեյսբուքյան մի գրառում՝ դատավորներ Վազգեն Ռշտունուն, Արշակ Վարդանյանին եւ Մխիթար Պապոյանին վերագրելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի փոխարեն որոշման գրելը։ Մխիթար Պապոյանն իրեն զրպարտելու համար դիմել էր ԱԱԾ, որտեղ հարուցվել է քրեական գործ։

Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նույնպես միացել էր միջնորդությանը եւ ասել, թե կասկածում է դատավորի օբյեկտիվությանը, քանի որ նա դատավոր Ալեքսանդր Ազարյանի ընկերն է: Մխիթար Պապոյանը ի պատասխան Սաֆարյանին՝ տեղեկացրեց, որ ինքն իսկապես Ազարյանի ընկերն է, ինչն ամենեւին չի նշանակում դատական գործերին նույնական մոտեցում:

Հայտնաբերվել է չպայթած ական
22 Սեպտեմբերի 2020, 20:11 Հայտնաբերվել է չպայթած ական
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica