close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շահագործման է հանձնվել երկրաշարժից ավիրված «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 20:06
 Շահագործման է հանձնվել երկրաշարժից ավիրված «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանը, որն ավիրվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ՝ Yerkir.am-ին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ՝ 2008 թվականից իրականացվել էր կայարանի ենթակառուցվածքի օբյեկտների արդիականացումն ու հիմնանորոգումը (գծային տնտեսություն, քարշային ենթակայան, միկրոպրոցեսորային կիսաավտոմատ արգելափակման համակարգ):

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է ներկաներին և աշխատակիցներին ու մաղթել անփորձանք աշխատանք․ «Ուրախ եմ, որ Հարավկովկասյան երկաթուղիները ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, մաղթում եմ ձեզ ծանրաբեռնված, բայց անխոչընդոտ աշխատանք»։

Անբասիր աշխատանքի և վաստակի համար Հարավկովկասյան երկաթուղիների մի շարք աշխատակիցների Շիրակի մարզպետը հանձնել է շնորհակալագրեր։

Նշենք, որ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է գրեթե 360 գնացք: Բեռնաթափման տարեկան ծավալը կայարանում կազմում է 4000 տոննա նավթալից բեռներ: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է նոր շենք, վերականգնվել էլեկտրակենտրոնացման համակարգը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումներ: Բոլոր կառույցները գազաֆիկացված են, ապահոված են աշխատանքի բոլոր պայմանները: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է 44 մլն դրամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica