close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2020
+1°
+2°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2020
USD1479.34
GBP1622.23
EUR1531.59
RUB17.78
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդն ունի ազատություն` իր գաղափարը հայտնելու համար, եթե ոստիկանությունը ուժի ձևով վարվի այլևս ազատություն չի մնա. Կարոլ Արիսսիան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 21:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդն ունի ազատություն` իր գաղափարը հայտնելու համար, եթե ոստիկանությունը ուժի ձևով վարվի այլևս ազատություն չի մնա. Կարոլ Արիսսիան

Ամեն Մարդ ունի ազատություն` իր գաղափարը հայտնելու համար, և եթե ոստիկանությունը ուժի ձևով վարվի այլևս ազատություն չի մնա` Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամ Կարոլ Արիսսիանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ ՀԵՄ անդամների հանդեպ  ոստիկանության կիրառած անհամաչափ ուժին:

Կարոլ Արիսսիանը մատնանշեց, որ աջակից են ՀՅԴ ՀԵՄ անդամների բոլոր որոշումներին՝ այդ թվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի շուրջ ծավալված հարցադրումներին ու ներկայացվող պահանջին:

Նա արդեն երեք տարի է ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամ է և Երևան՝ խորհրդաժողովի է եկել՝ ներկայացնելու իրենց միության գործունեությունը։

Կարոլ Արիսսիանը նշեց, որ թեպետ իրենք Բելգիայում են գործունեություն ծավալում, բայց  կապը միշտ պահվում է ՀՅԴ ՀԵՄ-ի հետ. «Մենք կիսվում ենք մեր որոշումներով և լսում իրենց կարծիքը: Այսօր խմբում դաստիարակչական թեմա քննարկեցինք՝ ինչպես պետք է լինի ՀՅԴ երիտասարդը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 18 երկրներից Հայաստան են ժամանել ՀՅԴ երիտասարադական միության 55 անդամներ մասնակցելու խորհրդաժողովին, որտեղ քննարկվում են միությունների ռազմավարական, դաստիարակչական, կազմակերպչական, քարոզչական, արտաքին հարաբերական եւ այլ ոլորտների աշխատանքների նախագծերը:

 

Նարա Մարտիրոսյան

 

Մանրամասները՝  տեսանյութում

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica