close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտե՞ղ են մեր նորածինները․ բողոքում են մայրերը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 17:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտե՞ղ են մեր նորածինները․ բողոքում են մայրերը

«Ո՞ւր է իմ  նորածին  Հայկը»․ ըստ Yerkir.am-ի, այս գրությամբ պաստառով ՀՀ առողջապահության նախարարությունում իր բողոք-պահանջն  էր եկել բարձրաձայնելու Աիդա Այվազյանը, որին իր նորածնին տալու փոխարեն, դատաբժշկականից կպչուն ժապավենով փաթաթած կոշիկի տուփով տվել  են մարմնի օրգաններ։

«2017 թ-ին «Վերատադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում» ունեցել եմ տղա երեխա, տղայիս ծնունդը տեսել եմ,  ինձ արել էին  տեղային անզգայացում։ Երբ որ բալիկիս հանեցին փորիցս ինձ ցույց տվեցին»,- պատմեց «Հայոց մայրեր» շարժման անդամ Նաիրա Այվազյանը։

Ապա նրա բալիկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Երեխային տեսնելու նրա համառ պահանջները 3 օր անտեսվել են։ 3 օր հետո միայն ազգականներից մեկին ասել են, որ Նաիրայի երեխան մահացել է։ Մահվան հանգամանքները բացահայտելու բազմաթիվ պահանջներն էլ անպատասխան են մնացել։

«Մենք ոչ տեսել ենք դիակը, ոչ էլ  գիտենք պատճառը։ Նույն ժամանակահատվածում էլ դիմել ենք ոստիկանություն, դատ է եղել, սակայն գործը 6 ամիսների ընթացքում կարճվել է»,- պատմեց  տուժողը։

Ապա «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից»  զանգել են՝ անակնկալ առաջարկ արել․ «Եկեք մեզ  մոտ սառնարանների մաքրում է,  դիմում գրեք, որպեսզի ձեր երեխային հուղարկավորենք՝ «անտերների»  գերեզմանոցում։ Ամուսինս ասաց, որ մեր երեխան անտեր չի, մենք որքան էլ գումար չունենանք՝ մեր երեխայի հուղարկավորման համար կունենանք։ Սակայն մեզ ասացին, որ այդտեղ երեխա չկա, կտրատած ինչ-որ բաներ է։ Տվեցին ինչ- որ կոշիկի տուփ՝ սկոճերով փաթաթված, և ասացին, որ չեք կարող  տեսնել, քանի որ ձեր երեխայի կտորներն են»։

Նաիրայի գլխում չի տեղավորվում՝ եթե ես տեսել է իր երեխային ու լսել ճիչը, ինչո՞ւ  են կտորներ առաջարկում․ «Բողոքս ու պահանջս գլխավոր բժիշկի և մանկաբույժի դեմ է»։

Այս ցավի հետ Նաիրան մենակ չէ․ նրա նման ավելի քան  500 տուժող կա, որոնք ստեղծել են «Հայոց մայրեր» շարժումը։ Նրանց ներածինների՝ անհասկանալի հանգամանքներում անհետացումների ժամանակագրությունը տարբեր է․ որոշները 20 տարվա վաղեմություն ունեն։ Մի բան է ընդհանուր․ բոլորը ներածիններին փնտրում են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում»։ 

«Հայոց մայրեր» շարժումը ձևավորվել է միայն մի քանի ամիս առաջ։ Նրանք թակում են իրավապահների դռները, գնում պետական գերատեսչություններ՝ ձեռքներին իրենց անհետացած զավակների անունները։

Գլխավոր դատախազություն նրանք տարան անհետացած նորածինների պատմությունները։ Գլխավոր դատախազը նրանց անձամբ չընդունեց։ Մամուլի խոսնակի՝ Գոռ Աբրահամյանի միջոցով փոխանցեց, որ բողոքները սահմանված կարգով մուտք կարվեն Գլխավոր դատախազության բազա և սահմանված կարգով կտրվի պատասխան․ «Բոլոր բողոքները կուսումնասիրվեն, և որոնցում որ առերևույթ հանցագործության վերաբերյալ տվյալներ պարունակեն, դրանք կդիտարկվեն որպես հաղորդումներ և դրան համապատասխան քրեադատավարական ընթացակարգեր կապահովվեն»,-ասաց Գոռ Աբրահամյանը։

Անհետցած նորածինների անունները ձեռքին մայրերը նաև ՀՀ Առողջապահության նախարարության դուռը ծեծեցին։ Նախարարության «Մոր և մանկան» վարչության պետի պաշտոնակատար  Նունե Փաշայանը նրանց դիմում-պահանջներն ընդունեց ու խոստացավ փոխանցել   նախարար Արսեն Թորոսյանին։

«Եթե դիմումը կա, ապա գրավոր պատասխանն անպայման կլինի»,- ասաց Նունե Փաշայանը։

Նորածնի անհետացման վերջին դեպքը Հայկուհի Խաչատրյանինն է․ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին, նույն՝ «Վերատադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում» նրան ասել էին, որ նորածին տղան  մահացել է։ Կոտայքի 32-ամյա բնակչուհին նորածնի դին ի սկզբանե չէր տեսել։ Դեպքից հետո անանուն զանգ էր ստացել և տեղեկացել, որ որդու դին 6 օր շարունակ դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել։ Սիրտն ահ էր ընկել՝ գուցե երեխային կամ  նրա օրգանները հիվանդանոցը վաճառել է, նույնիսկ հնարավոր է՝ որդին ողջ է։

Գլխավոր դատախազությունից Հայկուհուն ասացին՝ իր որդու գործը Երևանի դատախազի անմիջական վերահսկողության տակ է։ Շարժման անդամների հետ Հայկուհին շարժվեց դեպի Առողջապահության նախարարության ենթակայության  «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։ Հենց այնտեղից էին նրան՝ նորածնի անհետացումից ․․․․ հետո փոխանցել օրգաններ, և ասել, որ իր տղայինն են։ Հայկուհին, սակայն, չի հավատում, ասում է՝ դրանք  իր երեխայինը չեն։ Պատկանելությունը պարզելու համար ԴՆԹ հետազոտություն է պահանջել։

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից» Yerkir.am-ին հայտնեցին, որ հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է, արդյունքը պարզ կլինի մինչև տարեվերջ։

Նարինե Ղուկասյան

Առավել  մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica