close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի հետ ՌԴ-ի ավիահաղորդակցության վերականգնման հարցն արագ լուծում է պահանջում. Կոսաչով

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2019, 15:25
 Վրաստանի հետ ՌԴ-ի ավիահաղորդակցության վերականգնման հարցն արագ լուծում է պահանջում. Կոսաչով

Վրաստանի և Ռուսաստանի միջև այցագրային ռեժիմի մեղմացման հարցերը, ընդհուպ մինչև դրա չեղարկումը, և այդ երկրի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցերը, շուտափույթ լուծում են պահանջում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝  Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը հղումով:

Նշենք, որ նա այս մասին հայտնել է «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

«Կան մի քանի գործնական հարցեր, որոնք, մեր կարծիքով, պահանջում են արագ լուծում: Դա և՚ ռուսական կողմի հետ այցագրային ընթացակարգերի մեղմացումն է ընդհուպ մինչև այցագրերի չեղարկումը, և՚ ավիահաղորդակցության վերականգնումն է, և՚ այն հարցերի լուծումն Է, որոնք առնչություն ունեն մի շարք ապրանքների մատակարարման սակագնային սահմանափակումների հետ: Ընդհանուր առմամբ, կա կոնկրետ օրակարգ, որը քննարկման փուլում է ամենատարբեր մակարդակներով և տարբեր ձևաչափերով»,- պարզաբանել է Կոսաչովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica