close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-3°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջնագծում իրավիճակի թելադրողը հայկական Զինված ուժերն են․ Գաբրիել Բալայան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2019, 14:26
 Առաջնագծում իրավիճակի թելադրողը հայկական Զինված ուժերն են․ Գաբրիել Բալայան

Որոշ ժամանակ առաջ սահմանին արձանագրվել է որոշակի լարվածություն, իսկ վերջին օրերին իրավիճակը սովորականի նման է՝ կրակոցների կտրուկ ավելացում կամ նվազում տեղի չի ունեցել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Անդրադառնալով Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակած փաստաթղթին, որտեղ  Ադրբեջանը  նախկինի պես պատրաստակամություն է հայտնում կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Գաբրիել Բալայանն ասաց՝ դա մեկնաբանելու կարիք չկա՝ «Ադրբեջանը խելքի է գալիս», որ հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների միջոցով:

«Բանակցությունների ցանկացած ընթացքի հայկական Զինված ուժերը պատրաստ են, այս առումով կարող եք անհոգ լինել, բանակացությունների ընթացքը որևէ ձևով չի ազդում Զինված ուժերի պատրաստության վրա: Ինչպես մի քանի անգամ մենք հայտարարել ենք, այսօր առաջնագծում իրավիճակի թելադրողը Հայաստանի և Արցախի Զինված ուժերն են, այսքանով այս հարցը կարող ենք փակել»,-ասաց նա:

Գաբրիել Բալայանի խոսքով, բանակցային որևէ գործընթաց չի սահմանափակում ԶՈՒ պատրաստությունները․ «Դուք տեսաք, որ այսօր վարչապետն էլ հայտարարեց, որ բավականին լուրջ ձեռբերումներ ունենք Զինված ուժերում, սա փաստ է և դեռ շատ բաներ չենք կարող հրապարակել ձեռքբերումների մասով: Այս առումով, խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ բանակցային գործընթացը չի խանգարում մեր պատրաստվածությանը, իհարկե, որոշակի առումով օժանդակում է, բայց չի կարող խանգարել»,- շեշտեց Գաբրիել Բալայանը:

Նա ընդգծեց, որ արտգործնախարարությունը մշտապես զգում է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցությունն իր թիկունքում՝ ձեռնպահ մնալով մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ «Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մեկնաբանելն արտգործնախարարության իրավասությունն է»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում` դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի  ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica