close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2020
-3°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2020
USD1479.61
GBP1626.18
EUR1533.71
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադայում հանդիպել է երկրի խորհրդարանականների, նահանգային նախարարների, պատգամավորների, ՀՀ դեսպանի և այլոց հետ

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2019, 15:44
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադայում հանդիպել է երկրի խորհրդարանականների, նահանգային նախարարների, պատգամավորների, ՀՀ դեսպանի և այլոց հետ

Տասնօրյա աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 5-ին Կանադայի Օնտարիո նահանգի մայրաքաղաք, հայաշատ Տորոնտոյում հանդիպումներ է ունեցել նահանգային նախարարների, պատգամավորների և քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ: Հանդիպումները տեղի են ունեցել Օնտարիոյի նահանգային խորհրդարանում և Տորոնտոյի քաղաքապետարանում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Horizon Weekly-ն::

Օնտարիոյի խորհրդարանում, Ի. Սաղաթելյանը հանդիպել է խորհրդարանի խոսնակ Թետ Արնոդի, իշխանական պահպանողական կուսակցության խմբակցության ղեկավար` Փոլ Քալանտրայի, նախարարներ Վիք Ֆիտելիի, Գարոլայն Մուլրոնիի, Տակ Տաունիի, Փիթըր Պեթլանֆալվիի, Սիլվիա Ճոնզի, Սթիվըն Լեչեի և մի շարք այլ պատգամավորների հետ։

Նախքան հանդիպումները, Ի. Սաղաթելյանին ընկերակցող Օնտարիոյի նահանգային պատգամավոր, հայազգի Արիս Պապիկյանը խորհրդարանի լիագումար նիստին ներկայացրել է Իշխան Սաղաթելյանին, որին խորհրդարանի դահլիճը արձագանքել է հոտընկայս ծափողջյուններով։

Նույն օրը Տորոնտոյի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության ու Արցախի ջերմ բարեկամ, նախկին դաշնակցային խորհրդարանի անդամ և ներկայումս Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ճիմ Քարիճիանիսի հետ, որի ավարտին Քարիճիանիսը ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին հրավիրել է ճաշի։

Հանդիպումներում, որոնց ընկերակցել են ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը, ԿԿ-ի անդամ Հուրի Նաճառյանը, Կանադայի Հայ դատի հանձնախումբի Օտտավայի գրասենյակի գործավար Սևակ Պելյանը և Տորոնտոյի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մաթոսյանը, քննարկվել են Կանադա-Հայաստան կապերի և հարաբերությունների լայն շրջանակ, արծարծվել են Օնտարիոյի կրթական հաստատություններում Հայոց ցեղասպանության խնդրի ուսուցմանն առնչվող և բազմաթիվ այլևայլ հարցեր:

Կանադայի քաղաքական դեմքերից շատերը ցանկություն են արտահայտել այցելելու Հայաստան

ՀՅԴ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ նույն օրը տեղի ունեցած  քաղաքական հանդիպումների շարքը համալրեց նաև Օտտավայում տեղի ունեցած խորհրդարանի՝ «Կանադայի խորհրդարանի Արցախի ժողովրդի բարեկամներ» խմբակցության անդամներ Պապ Սարոյայի և Կարնեթ Ճենըսի հետ հանդիպումը։

Արցախի բարեկամ կանադացի պատգամավորները հայտնել են, որ խմբակցության կազմավորումը Կանադայի խորհրդարանում՝ անհրաժեշտություն էր, որպեսզի խմբակցության աշխատանքների շնորհիվ, Կանադայի խորհրդարանում ավելի լայնորեն քննարկվի արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը:

Հիշեցնենք, որ «Կանադայի խորհրդարանի Արցախի ժողովրդի բարեկամներ» խմբակցության հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2019 թ. մարտ 19-ին, որին ներկա է գտնվել նաև Կանադայի Հայ դատի հանձնախումբը։

Իշխան Սաղաթելյանի նույն օրվա հանդիպումների հաջորդ կանգառը Օտտավայում տեղի ունեցած հանդիպումն էր Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի հետ։

Հանդիպման ներկա էին նաև ՀՀ դեսպանատան հյուպատոս Արա Մկրտչյանը, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը, Կանադայի Հայ դատի հանձնախումբի Օտտավայի գրասենյակի գործավար Սևակ Պելյանը և ՀՅԴ Օտտավայի «Վահան Յովհաննիսյան» կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Գատեհճյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ Կանադա այցի չափազանց հագեցած օրակարգի մեջ էր նաև դեկտեմբեր 4-ին Օտտավայում տեղի ունեցած Կանադայի խորհրդարանի անդամ, Մեծն Տորոնտոյի Տոն Վալի հայաշատ ընտրատարածքի պատգամաւոր Հան Տոնկի հետ հանդիպումը։

Հյուրընկալվելով պատգամավորին՝ շուրջ մեկ ժամ տևած հանդիպմանը Ի. Սաղաթելյանը քննարկել է Կանադա-Հայաստան հարաբերությունների ընդլայնման և սերտացման հեռանկարները՝ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:

Տորոնտոյի հայկական կուռ համայնքի բոլոր հայկական կազմակերպությունների վարչությունների ներկայացուցիչերի հետ նույն օրը տեղի ունեցած հանդիպումը ևս, ինչպես Մոնրեալում և Լավալում, անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Ներկաները հնարավորություն են ունեցել շփվելու և համազգային նշանակության ամենատարբեր հարցերի վերաբերյալ մտքեր փոխանակելու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի հետ։

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել էր Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել էր ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:

Այցի երրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Իշխան Սաղաթելյանը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում էր ունեցել Սեն Լորանի  քաղաքային  խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքից քաղաքային խորհրդի  անդամ Էֆֆի Ջիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ:

Նույն օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կանադայի խորհրդարանի անդամ, Սեն Լորան ընտրատարածքից Ազատական կուսակցության պատգամավոր Էմմանուելա Լամպրոպուլոսի հետ:

Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հուզող մի շարք հարցեր է քննարկել ՀԱԵ Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպս. Հովակիմյանի հետ:

Դեկտեմբերի 3-ին Մոնրեալի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի վարչական անդամներ Քրայկ Սովեի և Հատրիեն Բարիզոյի, Ութրըմոն շրջանի քաղաքապետ` Ֆիլիպ Թոմլինսոնի, խորհրդի այլ անդամների և Ի. Սաղաթելյանի միջև: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իր քաղաքական հանդիպումները շարունակել է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ հյուրընկալվելով Կանադայի խորհրդարանի անդամ, Լավալ քաղաքի հայաշատ ընտրատարածքներից Laval—Les Îles-ի պատգամավոր Ֆայսալ Ալ Խուրիին:

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է նաև Մոնրեալի և Լավալի հայկական համայնքների մեջ գործող ավանդական կուսակցությունների, եկեղեցական, կրթական, բարեսիրական, մշակութային և մարզական միությունների վարչությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել Հյուսիսային Ամերիկայի հայկական մեծագույն դպրոց՝ Մոնրեալի Սուրբ Հակոբ Ազգային վարժարան, որտեղ ծանոթացել է դպրոցի բաժանմունքների, հայ լեզուի, գրականության ու պատմության դասավանդման  ընթացքին և ծրագրին, ինչպես նաև դպրոցական ու արտադպրոցական միջոցառումներին, ապա հանդիպում ունեցել աշակերտների հետ, ունեցել մտերմիկ զրույց: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը այցի հագեցած օրակարգով նախատեսված հերթական հանդիպումն ունեցել է  դեկտեմբերի 4-ին՝ Օտտավայում հանդիպելով Կանադայի արտգործնախարարության Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի բաժանմունքների ներկայացուցիչներ Էնտրու Թըրնըրի եւ Ժյուլիեն Պրեսոնի հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի վերոնշյալ որոշ հանդիպումների մասին պատմող տեսանյութը՝ ստորև:

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica