close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը հրաժարվել է փոխանակել Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի քաղաքացիներին. Մամեդյարով

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2019, 11:40
 Հայաստանը հրաժարվել է փոխանակել Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի քաղաքացիներին. Մամեդյարով

Հայաստանը հրաժարվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի քաղաքացիներին. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ-ի ԱԳՆ նախարարների խորհդրի նիստի ժամանակ:

«Ցավոք միլանյան հանդիպումից հետո հաջորդած ժամանակահատվածում չեմ կարող խոսել Ղարաբաղյան հակամարտության  շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջընթացի մասին: Առաջնագծում այսօր համեմատաբար հանգիստ է, բայց այդուհանդերձ բանակցություններում առաջընթաց չկա, չնայած, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անընդունելի են համարում ստատուս-քվոն: Հայկական կողմը շարունակում է հանդես գալ սադրիչ հայտարարություններով, որոնց նպատակը բանակցությունները տապալելն է». – հայտարարել է Մամեդյարովը:

Ադրբեջանցի նախարարը նաև Հայաստանին մեղադրել է բանակցությունները ձևաչափը փոխել ցանկանալու մեջ:

Հիշեցնենք, որ Արցախում գտնվող ադրբեջանցիներն են դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք ապօրինաբար Արցախի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարի ժամկետ ազատազրկմամբ: Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին Արցախի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica