close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Հայաստանի դեմ հարձակվելու պլաններն արդիական է՞.Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին

Տարածաշրջան

6 Դեկտեմբերի 2019, 11:07
 Թուրքիան Հայաստանի դեմ հարձակվելու պլաններն արդիական է՞.Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը  գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor–ի հրապարակման վերաբերյալ:

Կարո Փայլանը հետաքրքրվել է, թե արդյոք Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ հարձակման «Ալթայ» անունով ծրագիր ունեն։

«Այդ ծրագիրը դեռ արդիակա՞ն է։ Ի՞նչ նպատակով և ի՞նչ շարժառիթով է այն կազմվել։ Հայաստանի ժողովրդի մոտ այդ պնդումների պատճառով առաջացած անհանգստությունն ու մտահոգությունը վերացնելու և խաղաղության ակնկալիքները դարձյալ վերականգնելու համար ջանքեր գործադրելո՞ւ եք»,– իր հարցադրման մեջ մանրամասնել է Կարո Փայլանը։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor վերլուծական կենտրոնը տեղեկացրել էր, թե Թուրքիան 2000–ականներին ծրագրավորել է հարձակվել Հայաստանի դեմ։ Թուրքական իշխանությունները դեռ այս թեմայի հետ կապված որեւէ պարզաբանում չեն տվել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica