close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպի տոնածառ տանող կամուրջ, սուրբծննդյան տոնավաճառի տաղավարներ. Երևանը պատրաստվում է Ամանորին

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2019, 23:43
 Դեպի տոնածառ տանող կամուրջ, սուրբծննդյան տոնավաճառի տաղավարներ. Երևանը պատրաստվում է Ամանորին

Հիմնական միջոցառումները կլինեն Հանրապետության հրապարակում`ըստ Yerkir.am-ի որոշել են քաղաքապետարանում միջգերատեսչական քննարկման ժամանակ:

Քննարկվել են դեպի տոնածառ տանող կամրջի, Սուրբ ծննդյան տոնավաճառի տաղավարների, շատրվանների հատվածում նոր ձևավորումների տեղադրման և անհրաժեշտ կոմունիկացիաների ապահովման վերաբերյալ հարցեր: Կամրջի մոնտաժման ընթացքում կլինեն երթևեկության որոշակի փոփոխություններ, որի մասին հանրությունը լրացուցիչ կիրազեկվի:

«Միջոցառումներն այս տարի իրենց ձևաչափով լինելու են աննախադեպ: Սա բավական մեծ և պատասխանատու գործ է: Ծրագիրն իրականացվելու է մի շարք գերատեսչությունների համատեղ ուժերով: Այստեղ մեծ անելիք ունենք նաև մասնավոր հատվածի հետ»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:
Միջոցառումների օրերին համապատասխան հատվածներում ոստիկանության, շտապբուժօգնության և համապատասխան այլ ծառայությունները կսահմանեն հերթապահություն: 

Ամանորն ու Սուրբ Ծնունդը Երևանում դիմավորել ցանկացողներին սպասում է հետաքրքիր ծրագիր, որը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության աջակցությամբ։ Արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները:

«Գիտեք, որ այս տարի պետական բյուջեից բավական միջոցներ են հատկացվել Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: Սպասվում է հետաքրքիր ծրագիր: Այս օրերին ակտիվ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք պետք է ժամանակին ավարտենք: Այս տարի սպասվում է նաև զբոսաշրջիկների զգալի հոսք»,-նշել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica