close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը չբացահայտեց, թե ում միջոցներով է կրթություն ստացել Սիրիայում

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2019, 23:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանը չբացահայտեց, թե ում միջոցներով է կրթություն ստացել Սիրիայում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հայտարարությանն արձագանքելով, թե պետք է պարզել` ում միջոցներով է Արայիկ Հարությունյանը կրթություն ստացել Սիրիայում, նախարարը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  պատասխանեց. «Նախ, արժի՞ արդյոք զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական ուժի  կամ քաղաքական թիմի ներկայացուցիչներին մեկնաբանել: Այդ մարդիկ իրականության զգացողությունը եւ չափերը կորցրել են»:

Դիտարկմանը, որ վարչապետն ասել է, որ փոխնախարարները չպետք է ունենան վարորդներ, ինչպես է իր տեղակալ Լոռեցյանն ունեցել վարորդ, նախարարն ասաց, որ դա ոչ թե փոխնախարարի վարորդն է, այլ հերթապահ վարորդն է. «Հիմա ոչ մի փոխնախարարի ոչ տնից բերում են աշխատանքի, ոչ էլ տանում են տուն»:

Հարությունյանը նաեւ նշեց, որ գոհ է եղել Լոռեցյանի աշխատանքից։

Առավել մանրամասն` տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica