close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանությունները չունեն ազգապահպանման ռազմավարություն․ Հայկազուն Ալվրցյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 18:50
 Այս իշխանությունները չունեն ազգապահպանման ռազմավարություն․ Հայկազուն Ալվրցյան

Նոր իշխանությունների կողմից Հայաստանի պետականությանը համակարգային հարված է հասցվում: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

«Այդ հարվածն առաջին հերթին հասցվում է ազգապահպան հաստատություններին՝ պետական համակարգին, եկեղեցուն, բանակին, ազգային կրթությանը, որը հիմնականում հենվում է հայագիտական առարկաների վրա։ Գիտության ու կրթության մասին օրենքի նախագծով նախատեսվում է արժեզրկել գիտակրթական համակարգը, կազմաքանդել ակադեմիական գիտության կառույցները և այլն։ Ուժեղ հարված հասցրին նաև երկրի միջազգային հեղինակությանը, իսկ Արցախի բանակցությունները մտցրին փակուղի»,- ասաց Ալվրցյանը:

Նրա խոսքով՝ մամուլի որոշ ներկայացուցիչների և շատ մարդկանց միամտությունն այն է, թե իշխանությունները չեն հասկանում՝ ինչ են անում, հասկանալու դեպքում կուղղեն, մինչդեռ ամեն ինչ մտածված և ծրագրված է։

«Նոր քաղաքական ուժերը, նոր իշխանությունները չունեն Հայաստանի պետական շահի գիտակցությունը: Նրանք պետականությունը կազմաքանդող քաղաքականություն են վարում: Եկան-չեկան՝ անհեթեթ և անտրամաբանական «նորամուծություններով» սկսեցին ապակայունացնել ու խարխլել պետական կառույցը՝ բոլոր ոլորտներում։ Կարելի է ասել, որ իբր «իզմ»–եր չունեցող այս իշխանությունների գաղափարական հենքը կազմաքանդող գաղափարներն են՝ կրոնական ու սեռական փոքրամասնությունների իրավունքների գերակայություն ազգային, պետական, հոգևոր, մշակութային, գիտակրթական կենսական խնդիրների նկատմամբ»,– ասաց նա։

Ըստ Ալվրցյանի՝ վարկաբեկվում են ազգային արժեքներ, վաստակաշատ զորավարներ, զինվորականներ, պետական-քաղաքական շինարարության մեջ ներդրում ունեցած մարդիկ։ «Եվ այս ամենը իրականացվում է օտար ուժերի խրախուսմամբ և նյութական միջոցներով, ինչպիսիք են Սորոսի հիմնադրամից սնվող տասնյակ ՀԿ-ներ, այսպես կոչված «իրավապաշտպան» կառույցներ, քաղաքական, կրոնական աղանդները և այլն»,– նշեց նա։

Ըստ նրա՝ իշխանությունները չունեն ազգապահպանման ռազմավարություն: «Չմոռանանք նաև, որ իշխանության եկածների մեծ մասը ասպարեզ է մտել ապազգային գաղափարներով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ով միշտ էլ այն տեսակետին է եղել, որ Արցախը բեռ է, որից պետք է ազատվել, իսկ արցախցիներին քշել Հայաստանից։ Դրա լավագույն ապացույցն է նաև վարչապետի հայտարարությունն այն մասին, թե Արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Նախ՝ որտեղի՞ց հայտնաբերեց երրորդ ժողովրդին։ Եվ ապա՝ երբ պատերազմում մտահոգվում ես թշնամու ազգային շահը պաշտպանելու խնդրով, ի՞նչ ազգային կամ պետական շահի մասին կարող է խոսք լինել»,- պարզաբանեց Ալվրցյանը:

Նրա համոզմամբ՝ սա կործանարար ուղի է: «Մենք պետք է կարողանանք այդ ամբողջը վերանայել, խմբագրել, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն: Այս աղետաբեր ընթացքը կասեցնելու համար կառավարող ուժին իշխանության բերած հմայված զանգվածին պետք է արթնացնել քնից»,-ամփոփեց Հայկազուն Ալվրցյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica