close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեկ Հայաստան»-ը պահանջում է ԱԺ ներկայացնել «Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին» օրենքի նախագիծը

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 17:24
 «Մեկ Հայաստան»-ը պահանջում է ԱԺ ներկայացնել «Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին» օրենքի նախագիծը

«Մեկ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում երեկ Բրատիսլավայում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված վերջնագիր-հայտարարության կապակցությամբ:

Ըստ Yerkir.am-ի՝ կուսակցության հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակներում հրապարակված վերջնագիր-հայտարարության կապակցությամբ ՀՀ իշխանությունների արձագանքը կամ դրա բացակայությունը համարում ենք ոչ համարժեք եւ որակում որպես հանցավոր անգործություն:

«Մեկ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է Հայաստանի նոր իշխանությունների Արցախյան հիմնախնդրի հետ կապված հստակ եւ աներկբա դիրքորոշման եւ տեսլականի բացակայության վտանգավորության մասին:

Գտնում ենք, որ նշված փաստաթղթի ի հայտ գալու պատճառներն ու հիմքերը մեծապես նաեւ պայմանավորված են ՀՀ իշխանությունների Արցախյան հակամարտության անթույլատրելի եւ անհասկանալի բանակցային դիրքավորմամբ:

Ստեղծված իրավիճակում կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի առնչությամբ:

Ի պատասխան Ադրբեջանի ամբարտավան եւ ցինիկ վարքագծին, ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

Անհապաղ

1.            Քաղաքական խորհրդակցություններ սկսել Հայաստանի եւ Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակում ազգային համաձայնության օրակարգ ձեւավորելու եւ միասնաբար դրա կենսագործմանը հետամուտ լինելու նպատակով:

2.            ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

3.            ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների Հայաստանում հավատարմագրված դեսպաններին` նրանց ներկայացնելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության քաղաքական որոշման հիմքերն ու պատճառները:

Նշված գործողությունները կատարելու պարագայում «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտնում է իր պատրաստակամությունը մի կողմ դնել քաղաքական բոլոր տարաձայնությունները եւ իր ուժերի ներածին չափով օժանդակել եւ զորավիգ լինել ՀՀ գործող իշխանություններին:

Արցախի անվտանգությունն ու հակամարտության հայանպաստ լուծումը համարում ենք մեկ եւ միասնական Հայաստանի օրակարգ, որի շուրջ ակնկալում ենք համահայկական եւ համընդհանուր մոտեցում եւ կոնսոլիդացիա»:

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica