close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի հիմնադիր հայրերը և նրանց համագործակցությունը նացիստների հետ

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 16:33
 Ադրբեջանի հիմնադիր հայրերը և նրանց համագործակցությունը նացիստների հետ

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գերմանիան տարածքների բաժանման բազմաթիվ ծրագրեր ուներ, այդ թվում՝ իր կողմից չնվաճված: Այդ նախագծերից էր «Ազատ Կովկաս»-ը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է «Ինֆոտեկա 24» կայքը: Նացիստները ծրագրում էին «Կովկաս» ռայխկոմիսարիատի մեջ ընդգրկել Վրաստանը, Ստավրոպոլի երկրամասը, Հայաստանը, Կաբարդինա-Բալկարիան, Չեչենա-Ինգուշեթիան, Դաղստանը և Ադրբեջանը:

Հատուկ պետք է նշել Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիրների՝ մուսավաթականների մասնակցությունը նացիստական Կովկասի ծրագրի իրագործմանը: Նրանք 1920-ից անբովանդակ, գորշ կյանք էին վարում էմիգրացիայում ՝ սպասելով խորհրդային իշխանությունների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությանը:

Ամենակարևոր քայլը Վերմախտի կազմում ազգային լեգեոնի կազմավորումն էր: Նախ՝ Ուկրաինայում ստեղծվեց Կովկասյան-մահմեդական ազգային լեգեոնը՝ կազմված ադրբեջանցիներից և դաղստանցիներից: Սակայն ժամանակի ընթացքում ադրբեջանցիների թիվը՝ ինչպես կամավորներինը, այնպես էլ ռազմագերիներինը, այնքան մեծացավ, որ ստեղծվեց առանձին Ադրբեջանական լեգեոն (Der Aserbaidschanische Legion).

Լեգեոնի կազմավորումը տեղի էր ունենում «Ադրբեջանական կառավարության» մասնակցությամբ, որը ձևավորել էին արտագաղթյալ մուսավաթականները՝ Խալիլ Խասմամեդովը, Մամեդ Էմին Ռասուլզադեն և այլք՝ «առաջին ժողովրդավարները», որպես այդպիսին՝ առաջին ադրբեջանական պետականության հիմնադիր հայրերը: Մասնավորապես՝ Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության նախկին նախագահ Ռասուլզադեն բազմիցս այցելել է Բեռլին, հանդիպումներ ունեցել ինչպես նացիստների, այնպես էլ Վերմախտի ադրբեջանցի կամավորների հետ: Իսկ պատերազմից հետո, ըստ «լեգեոներների» հիշողությունների, զբաղվել է նրանց Թուրքիա տեղափոխելով:

Բանակների Ա խմբի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գրայֆենբերգի հիշողություններով՝ ադրբեջանական գումարտակները «գործում էին խոշոր անտառային շրջաններում, երբեմն՝ լիովին ինքնուրույն, հաջողությամբ պայքարում էին հակառակորդի բանդաների ու ջոկատների դեմ և մեծ ավանդ ունեն այդ շրջաններում խաղաղության հաստատման գործում»: Ադրբեջանցի լեգեոներները աչքի են ընկել նաև Վարշավայի ապստամբության ճնշման ժամանակ խաղաղ բնակիչների հանդեպ վայրագություններով:

Լեգեոնի հրամանատարների մեկը SS-ի շտանդարտենֆյուրեր Մագոմեդ Իսրաֆիլովն էր՝ փորձառու սպա, որին Մամեդ Էմին Ռասուլզադեն պատերազմից հետո փրկել չկարողացավ, թեև նրան հաջողվել էր 2-3 հազար նախկին լեգեոներների տեղափոխել Թուրքիա:

Իսրաֆիլովը գնդակահարվեց 1945-ին, նրան անունը մոռացության մատնվեց: Ի տարբերություն Ռասուլզադեի, որին Ադրբեջանում 3 արձան է կանգնեցվել, նրա դեմքը նամականիշերի վրա է, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հրամանագրերով՝ հանդիսավորությամբ նշվում են նրա հոբելյանները: Նույն Իլհամ Ալիևի,  որը վերջերս մեղադրում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆաշիզմը հերոսականացնելու մեջ: Ալիևի այդ հակահայկական հարձակումն անհնար է բնորոշել այլ կերպ, քան ֆաշիզմի դեմ ժողովուրդների ընդհանուր հաղթանակի շահագործում սեփական, հակահայկական քարոզչական նպատակների համար:

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica