close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2020
-6°
+2°Ցերեկ
-6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2019, 16:00
 ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում

Տասնօրյա աշխատանքային այցով Կանադայում գտնվող ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 3-ին Մոնրեալի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի վարչական անդամներ Քրայկ Սովեի և Հատրիեն Բարիզոյի, Ութրըմոն շրջանի քաղաքապետ` Ֆիլիպ Թոմլինսոնի եւ խորհրդի այլ անդամների հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Horizonweekly-ն։

Հանդիպմանը, որտեղ քննարկվել են  Հայաստանի Հանրապետության քաղաքական ու տնտեսական վերջին զարգացումները, ներկա են եղել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործավար Սևակ Պելյանը, Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի անդամ Աբրահամ Նիզիպլյանը և Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաժամի պատասխանատու-հաղորդավար Թամար Շահինյանը:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն իր քաղաքական հանդիպումները շարունակել է Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ հյուրընկալվելով Կանադայի խորհրդարանի անդամ, Լավալ քաղաքի հայաշատ ընտրատարածքներից Laval—Les Îles-ի պատգամավոր Ֆայսալ Ալ Խուրիին:

Քննարկմանը ներկա են եղել ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործավար Սևակ Պելյանը և ՀՅԴ Օտտավայի «Վահան Հովհաննիսյան» կոմիտեի ներկայացուցիչ Րաֆֆի Գատեհճյանը։

Սույն հանդիպման ըն թացքում քննարկվել են Կանադա-Հայաստան բարեկամական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները։  

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել էր Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Մոնրեալում հանդիպել էր ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ:

Այցի երրորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Իշխան Սաղաթելյանը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում էր ունեցել Սեն Լորանի  քաղաքային  խորհրդի անդամ Արեֆ Սալեմի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ Մերի Տերոս Չավուշյանի, Պորտո Քարթիերվիլ ընտրատարածքից քաղաքային խորհրդի  անդամ Էֆֆի Ջիաննուի և Մոնրեալի քաղաքային ընդդիմության ղեկավար Ֆրանչեսկո Միելեի հետ:

Նույն օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կանադայի խորհրդարանի անդամ, Սեն Լորան ընտրատարածքից Ազատական կուսակցության պատգամավոր Էմմանուելա Լամպրոպուլոսի հետ:

Իշխան Սաղաթելյանը Կանադա այցի ընթացքում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն հուզող մի շարք հարցեր է քննարկել ՀԱԵ Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպս. Հովակիմյանի հետ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի վերոնշյալ որոշ հանդիպումների մասին պատմող տեսանյութը՝ ստորև:

 Միաձուլում
25 Հունվարի 2020, 15:17 Միաձուլում
Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica