close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանեցյանի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման առթիվ քննվող քրգործով կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ չկա․ ՔԿ

Իրավունք

5 Դեկտեմբերի 2019, 14:08
 Վանեցյանի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման առթիվ քննվող քրգործով կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ չկա․ ՔԿ

Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ:

ՀՀ քննչական կոմիտեից Yerkir.am-ին հրապարակման առնչությամբ հայտնում են, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել:

Ավելի վաղ politik.am-ը գրել էր. «2018թ–ի սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Գաղտնալսումն իրապես խառնեց ամբողջ քաղաքական դաշտը։ Նախ հայտնի դարձավ, որ նոր իշխանությունները ևս ճնշում են բանեցնում դատարանների վրա։ Պարզ դարձավ նաև, որ Քոչարյանի գործը քաղաքական բնույթ ունի և անձամբ վարչապետ Փաշինյանն է հետաքրքրված այս գործով։

Գաղտնալսումից անցել է ավելի քան մեկ տարի, բայց իրավապահները դեռ չեն բացահայտել կամ դրա մասին հրապարակային հայտարարությամբ հանդես չեն եկել։ Politik.am-ին հաջողվել է բացառիկ մանրամասններ ճշտել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։ Այս պահին հայտնի չէ, թե ինչու՞ են իշխանությունները թաքուն պահում այս տեղեկատվությունը։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ կապ հաստատել չստացվեց և այս պահին այլ մանրամասններ մեզ հայտնի չեն»:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica