close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
-1°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունում բովանդակային փոփոխություն է եղել. փաստաբան

Իրավունք

5 Դեկտեմբերի 2019, 13:59
 Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունում բովանդակային փոփոխություն է եղել. փաստաբան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ազատ արձակման օրվանից միայն մեկ քննչական գործողության է մասնակցել՝ ծանոթացել է փորձագիտական եզրակացությանը ,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը չմանրամասնեց, արդյո՞ք փորձագիտական եզրակացությունը խնդրահարույց փաստաթղթերին է վերաբերում, թե ոչ, սակայն հավելեց, որ Բաբայանի մեղադրական եզրակացությունում բովանդակային փոփոխություն է եղել: Մեր հարցին, արդյո՞ք այդ փոփոխությունը էական նշանակություն ունի մեղադրանքների մասով՝ Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Միայն բովանդակային փոփոխություն է եղել, և էական ազդեցություն չի ունեցել մեղադրանքների մասով»:

Այսօր, դեկտեմբերի 5-ին, լրատվական կայքերում տարածվել է տեղեկատվություն, որ ՀՔԾ-ն առաջիկայում կարճելու է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը՝ իշխանությունը յուրացնելու՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով: Փաստաբան Լուսինե Սահակյանը տեղյակ չէր այս լուրից և արձագանքեց, որ դեռևս նման տեղեկատվության չի տիրապետում:

 Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ՝ իշխանության յուրացում  և 314-րդ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica