close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2020
-4°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը, որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեց երիտասարդների հանդեպ․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դատապարտում է

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2019, 19:52
 Ոստիկանությունը, որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեց երիտասարդների հանդեպ․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դատապարտում է

Հայաստանի ոստիկանությունը չի ծառայում օրենքին և խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառում է անհամարժեք միջոց՝ բիրտ ուժ․ ըստ Yerkir.am-ի՝ այս բովանդակությամբ դատապարտող հայտարարություն է տարածել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը։

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, առաջնորդնվելով  ազգային պետություն ունենալու հրամայականից բխող շահերով, ուշի-ուշով հետևում է «Հայոց Եկեղեցու պատմություն»  դպրոցական առարկայի պարտադիր դասավանդման ու «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» առարկաների բուհերում պարտադիր դասավանդման սկզբունքի համար պայքարող հայորդիների  գործողություններին և սատարում է նրանց:

Երեկ` դեկտեմբերի 3-ին, երիտասարդները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել ԿԳՄՍ նախարարին: Սակայն տեղի մեծաթիվ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի գործադրմանը և ծառայելով որպես օրվա իշխանությանը սատարող բութ գործիք՝ բռնություն կիրառեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին բազմաթիվ երիտասարդների:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, դատապարտում է ոստիկանների նման վարքագիծը: Ցավով արձանագրում ենք, որ այս դեպքը ցույց տվեց, որ այսօր Հայաստանի ոստիկանությունը չի ծառայում օրենքին և խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառում է անհամարժեք միջոց՝ բիրտ ուժ: Այնինչ բռնությունը բռնություն է ծնում և խաղաղ ցուցարարներին դրդում ավելի կոպիտ գործողությունների, որի ամբողջական պատասխանատվությունը ևս ընկնում է օրվա ոստիկանական համակարգի և իշխանության վրա:

Հորդորում ենք զերծ մնալ նման պահվածքից և գործողություններից: Պահպանե՛ք զգոնություն և մի՛ արեք այնպես, որ արդեն ազատամարտիկները ևս դուրս գան փողոց ցույցի և կանգնեն հայրենասեր երիտասարդների կողքին»,-ասված է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica