close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե ինչպես Ստալինը հայտնվեց Վենետիկի հայկական կղզում ու արտաքսվեց այնտեղից

Աշխարհ

4 Դեկտեմբերի 2019, 19:59
 Թե ինչպես Ստալինը հայտնվեց Վենետիկի հայկական կղզում ու արտաքսվեց այնտեղից

Վենետիկում լույս տեսնող Venezia Italiani պարբերականն իր հրապարակումներից մեկը նվիրել է Իոսիֆ Ստալինի կյանքի դրվագներից մեկին: Թեև հոդվածը հրապարակվել է երկու տարի առաջ, Yerkir.am-ը հակիրճ ներկայացնում է այն՝ հաշվի առնելով ինչպես Մխիթարյան միաբանության, այնպես էլ ԽՍՀՄ առաջնորդի հակասական կերպարի հանդեպ հետաքրքրությունը, նաև՝ որ շարադրվելիք պատմությունը քչերին է հայտնի:

1907 թվականի հունվարին իտալական Անկոնա նավահանգստում խարիսխ գցած օդեսական նավից կաղալով իջնում է մի երիտասարդ վրացի: Նա իտալերեն չգիտեր, սակայն խոսում էր անգլերեն, ռուսերեն, վրացերեն և հայերեն: Երիտասարդը Իոսիֆ Ջուղաշվիլին էր՝ ԽՍՀՄ-ի ապագա առաջնորդ Ստալինը:

Երիտասարդը գնում է «Ռոմա է պաչե» հյուրանոցը և, ըստ պատմությունների, ընդունվում աշխատանքի՝ որպես դռնապան: Սակայն Անկոնայում Կոբան երկար չի մնում, մեկնում է Վենետիկ:

Սբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության քահանաները նրան ջերմ ընդունելություն են ցուցաբերում: Իոսիֆին նրանք անվանում են Բեպպե (Ջուզեպպեի փաղաքշական ձևը), իսկ Ջուղաշվիլին դառնում է դել Ջասսո:  Միաբանությունում նրան գնահատում են երկու բանի համար՝ լավ պոետ էր ու երգչախմբում էր երգում:  Հայ քահանաներին երախտապարտ լինելու համար Իոսիֆը նաև որպես ժամկոչ է աշխատում ու եկեղեցին մաքրում, իսկ երեկոյան՝ բանաստեղծություններ գրում:

Սակայն նրա՝ որևէ մեկին չենթարկվելու բնավորությունը բավական շուտ է դրսևորվում. եկեղեցու զանգերը հնչեցնում էր իր ցանկությամբ՝ ուշադրություն չդարձնելով միաբանության կանոններին:  Այդ ինքնագլխության պատճառով էլ հայտնվում է վանքի դարպասներից դուրս:

«Մենք կգնանք նաև Թիֆլիսի բանկի կողոպտման՝ 1907-ին Երևանյան հրապարակում պայթյունի հետքերով: Չի բացառվում, որ հաջորդ պատմությունում մենք Ստալինին տեսնենք Կապրիում ՝ Գորկու տանը… Կամ՝ կրկին Վենետիկի հայերի մոտ, որտեղ նա փորձում է իրացնել կողոպտածը»,- գրում է հոդվածի հեղինակ Ֆրանկո Կորեն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica