close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգայինը պահպանել, առողջ սերունդ ունենալ․ Թևան Պողոսյանի՝ անվտանգության բանաձևը

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2019, 17:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգայինը պահպանել, առողջ սերունդ ունենալ․ Թևան Պողոսյանի՝ անվտանգության բանաձևը

Հայաստանի անվտանգությունը սկսվում է ազգայինը պահպանելուց՝  Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը։  

Անվտանգությունն ապահովող գործոններին նա ավելացրեց առողջ սերունդ ունենալը, որը կարողանալու է տեր կանգնել մեր հողերին։

Թևան Պողոսյանը հիշեց Վազգեն Սարգսյանի խոսքը, որ սահմանները գծվում են արյունով, բայց պահվում են քրտինքով, և ընդգծեց՝ հիմա այդ քրտինքով պահելու ժամանակն է։

Հայոց պատմությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում անցնելու մասին Թևան Պողոսյանի դիրքորոշումն այն է, որ ցանկացած երկրում սեփական պատմության միջոցով են ընկալում աշխարհը․ «Քաղաքականության դասընթացների նման են այդ պատմությունները, որ մարդու աշխարհընկալումը ձևավորվի։ Միայն փաստեր չլինեն։ Մարքսիզմ-լենինիզմը դա Կարլ Մարքսի մասին չէ, կներեք, դա փիլիսոփայության մասին է և քաղաքականության մասին, որը սոցիալիզմի հիմքում էր դրվել և մարդկանց փորձում էին այդ աշխարհընկալումը ներշնչել, որ այդ արժեհամակարգը կրեին։ Մենք հիմա ի՞նչ արժեհամակարգ ենք այստեղ ցանկանում կրել։ Ի վերջո, մեր երկիրը  կոչվում է Հայաստանի Հանրապետություն, դրա համար պետք է մեր հայկականի ամրապնդումն ապահովենք այստեղ»,-ասաց նա։

Հայոց լեզվի պահպանման առիթով Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ այսօրվա կառավարությունն իր ծրագրում պարտավորություն է ստանձնել մասնագիտական լեզուն նույնպես հայաֆիկացնել։

«Հասկանալի է, որ դպրոցներում լեզվի դասավանդման որակը պետք է բարձրացվի, բայց դրա հետ միասին կան առարկաներ և ընկալումներ, որոնք չես կարող միայն դպրոցում տալ, դրա համար բոլոր առարկաները պետք է լինեն հայերեն և բուհերում ա՛յդ հայոց լեզուն ես տալիս․ մասնագիտակա՛ն հայոց լեզուն պետք է կարողանալ ներկայացնել»,-ասաց նա։

Թևան Պողոսյանի համոզմամբ, ինչպես մեր նախկին կառավարությունների, այնպես էլ այսօրվանի՝ ամենամեծ խնդիրը ռազմավարական հաղորդակցումն է, բարեփոխումները ճիշտ բացատրելու և բոլոր քաղաքացիներին մասնակից դարձնելու հարցը։  

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծ, որով նախատեսվում է բուհերի ուսումնական գործընթացում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նշված օրինագիծը չեղարկելու և այլ պահանջներով երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում նախաձեռնած ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել․ 19-ին տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, 5-ին՝ Էրեբունու բաժին։ Մինչ այդ ՀՅԴ ՀԵՄ-ը 15-օրյա նստացույց և բողոքի քայլերթեր էր իրականացրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, քանի որ նրանց համոզմամբ՝ կրթության ոլորտի քաղաքականությունը նախարարը ձախողել է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica