close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիտվայի նախագահի խոսքերի պատճառով Թուրքիան կանչել է երկրի դեսպանին

Աշխարհ

4 Դեկտեմբերի 2019, 17:32
 Լիտվայի նախագահի խոսքերի պատճառով Թուրքիան կանչել է երկրի դեսպանին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսքերից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել է Լիտվայի դեսպանին խոսելու Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հակամարտության մասին, բայց պաշտոնական բողոք դեռևս չի հայտնել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Kurier-ը։

Նշվում է՝ Անկարայում Լիտվայի դեսպան Աուդրյուս Բրուզգայի եւ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Այլին Թաշանի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի երկրորդ կեսին:

«Հանդիպման առանցքային թեմաներից մեկը երկրների մոտեցումն էր 1915 թվականի իրադարձություններին, որոնք միջազգային հանրության մի մասը գնահատում է որպես Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանություն»,- պարզաբանվում է Լիտվայի ԱԳՆ պատասխանում։

Լիտվայի ԱԳՆ տեղեկություններով՝  հանդիպման ժամանակ նոտա է հանձնվել։

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպումը կայացել է delfi.lt պորտալում նոյեմբերի 14-ին հրապարակված հարցազրույցից հետո, որտեղ Գ.Նաուսեդան պատասխանել է լրագրողի հարցին. «Թուրքիան ՆԱՏՕ գծով դաշնակից է, որը կատարել է հայերի ցեղասպանությունը, որն, ի դեպ, ընդունել է նաև Լիտվան, և վերջերս՝ ԱՄՆ Կոնգրեսը։ Թուրքիան չի ընդունում ցեղասպանության փաստը։ Պատկերացնո՞ւմ եք դուք արդյոք իրավիճակ, երբ ՆԱՏՕ անդամը պետություն է, որը չի ճանաչում Հոլոքոսթը»։

«Ես պատկերացնել չեմ կարող։ Բայց, անկախ այդ փաստից, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այնուամենայնիվ հակված եմ այն կարծիքին, որ դա ժամանակի հարց է, և մի գեղեցիկ օր դա տեղի կունենա։ Գուցե, դա շատ շուտ տեղի չունենա։ Համենայնդեպս, դժվար է հույս ունենալ, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարում։ Բայց ես կարծում եմ, որ փաստն ինքնին կա, և այսպես թե այնպես ընդունվելու է»,- պատասխանել էր Լիտվայի նախագահը։

Լոնդոնում Լիտվայի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այն կարծիքին չէ, թե իր ասածները ազդեցություն կունանան երկկողմ հարաբերությունների կամ Թուրքիայի դիրքորոշման վրա՝ ՆԱՏՕ դիտարկած Բալթյան երկրների ու Լեհաստանի պաշտպանական ծրագրերի առումով։

«Դա, ես կասեի, այնպիսի բան է, որը միշտ գտնվում է տեսադաշտում, և, ինչպես տեղյակ եք, թե՛ առանձին երկրների խորհրդարանները և ԱՄՆ Կոնգրեսը, թե՛ արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել այդ հարցերի վերաբերյալ։ Բայց դա որևէ կերպ չի նշանակում, թե որոշումներն ընդունվելու են վաղը կամ ոչ ուշ»,- մանրամասնել է պետության ղեկավարը ու հավելել. «Խոսքը պարզապես բուն իրադարձության և նրա պատմական գնահատականի մասին էր»:

Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմը դեռևս 2005 թվականին իր ընդունած բանաձևով ճանաչել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում իրականացվել է Հայոց ցեղասպանություն, բայց աշխարհի պետությունների դիվանագիտական ղեկավարները խուսափում են Թուրքիայի կողմից խստորեն քննադատվող այդ տերմինից։

Թուրքիան ժխտում է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունում զոհվել են կես միլիոն հայ ու գրեթե նույնքան թուրք։

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica