close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+20°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Google-ի հիմնադիրները հեռանում են ղեկավար պաշտոններից

Խճանկար

4 Դեկտեմբերի 2019, 15:52
 Google-ի հիմնադիրները հեռանում են ղեկավար պաշտոններից

Menlo Park-ի ավտոտնակից Google-ի գործարկումից ավելի քան 20 տարի հետո Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը՝ համացանցի հսկայի հիմնադիրները, որ միլիարդատերեր են դարձել, հեռանում են իրենց ղեկավար պաշտոնից Alphabet մայր ընկերությունում. ըստ Yerkir.am-ի՝հայտնում է CNN-ը։

Փեյջը և Բրինը հեռանում են համապատասխանաբար գլխավոր տնօրենի ու նախագահի պաշտոններից: Google-ի ներկայիս գլխավոր տնօրեն և ընկերության գործադիր տնօրեն Սունդար Փիչայը կզբաղեցնի Alphabet-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ իր ներկա պաշտոնի հետ համատեղության կարգով:

Համահիմնադիրները կշարունակեն աշխատել Alphabet-ի տնօրենների խորհրդում։ Նրանք հնարավորություն ունեն պահպանել նաև ընկերության վերահսկողությունը քվեարկության օգնությամ, քանի որ նրանց է պատկանում կոնցեռնի բաժնետոմսերի մեծ մասը։

Փորձագետների պնդմամբ՝ դա գրեթե երաշխավորում է ընկերության երկու հիմնադիրներին՝ ապագայում Alphabet-ի գործունեության ուղղության վրա ազդելու կարողությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica