close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

50-60 երիտասարդների ակցիան ցրելու համար գործի դրվեց ոստիկանության ՊՊԾ գնդի ողջ մարդկային ռեսուրսը․ Երվանդ Վարոսյան

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2019, 23:43
 50-60 երիտասարդների ակցիան ցրելու համար գործի դրվեց ոստիկանության ՊՊԾ գնդի ողջ մարդկային ռեսուրսը․ Երվանդ Վարոսյան

ԲՈԼՈԼԱՆ ոչ միայն լինելու է, այլ նաև անխուսափելի է՝ ըստ Yerkir.am-ի՝ այս եզրակացության է հանգել փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ հետևելով ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիայի այսօրվա զարգացումներին։

"Այսօրվա բողոքի խաղաղ ակցիան հարկադրաբար դադարեցնելու գործընթացի արդյունքով Էմոցիայից դուրս մի չոր գնահատական. 50-60 երիտասարդների ակցիան մեծ դժվարությամբ դադարեցնելու համար գործի դրվեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրեթե ողջ մարդկային ռեսուրսը, ընդհուպ հատուկ նշանակության վաշտը։

Այստեղից հետևություն` ԲՈԼՈԼԱՆ ոչ միայն լինելու է, այլ նաև անխուսափելի է",-գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց և ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Նախարարությունից, սակայն, հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica