close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ. Մցարան` Աբխազիայում համշենահայերի օրրանը, նշել է 140-ամյակը

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2019, 22:21
 ՏԵՍԱՆՅՈւԹ.  Մցարան` Աբխազիայում համշենահայերի օրրանը, նշել է 140-ամյակը

Մցարա` Աբխազիայում 1879-ին հիմնված առաջին հայկական գյուղը: Դեկտեմբերի 1-ին նշում էր գյուղի 140-ամյակը. ըստ yerkir.am-ի` հայտնում է sputnik-abkhazia.ru-ն:

XIX դարի վերջին հայկական ընտանիքներն այստեղ էին փախչում Օսմանյան Թուրքիայում իրականացվող կոտորածներից: «Համշենցիների մոտ 80 ընտանիք երկու նավով ժամանեց Աբխազիայի տարածք: Մցարան այդ ժամանակ` Կովկասյան պատերազմից հետո, լքվել էր աբխազների կողմից, այսինքն` աբխազներն էլ էին հետապնդվում: Եվ Աացըի ու մոտակա այլ գյուղերի բնակիչներն ըմբռնումով մոտեցան հայերին: Հետզհետե այստեղ ձևավորվեց հայկական գյուղը»,- պատմում է գյուղի պատմության ուսուցիչ Ժորա Օգոսյանը:

Հենց նրա պապն է, կյանքը վտանգի ենթարկելով, Աբխազիա բերել մցարական խնձորները: Օգոսյանի պատմածով`երբ իրենց գերդաստանի հիմնադիրը, Թուրքիայից փախչելով, նստել է Աբխազիա մեկնող նավը, իր հետ խնձորենիների տնկիների մի կապ է ունեցել: Նավը փոթորկի մեջ է ընկել, և ջուրը տնկիները տարել է: Օգոսյանն իրեն չի կորցրել, դրանց հետևից ջուրն է նետվել և շուտով վերադարձել ողջ-առողջ` տնկիները ձեռքին: Բնակության նոր վայրում նա առաջին հերթին ծառերն է տնկել, որոնք հայտնի են դարձել որպես մցարական:

Հայերը շատ արագ բնակեցրել են Մցարան: Արդեն 1881-ին եկեղեցին էր կառուցվել, իսկ 1883-ին բացվեց եկեղեցուն կից ծխական դպրոցը:

Հայերն Աբխազիայում հիմնականում պտղատու այգիներ էին հիմնում, նաև` զբաղվում ծխախոտագործությամբ և բարձրակարգ ծխախոտ աճեցնում, որն արտահանվում էր: Պատահական չէ, որ 1924-ին այստեղ ծխախոտի պահեստ բացվեց: Սակայն ներկայումս Մցարայում դրանով չեն զբաղվում` պահանջարկ չկա:

Իրենց գյուղի 140-ամյակը մցարացիները նշել են մեծ հանդիսությամբ: Ծխախոտի նախկին պահեստում, որը ներկայումս հարսանյաց սրահ է, սեղաններ են բացել` հայկական ու աբխազական ուտեստներով: Հանդիսությանը մասնակցել են Աբխազիայի տարբեր շրջաններից և Ռուսաստանից հայրենի գյուղ եկած մցարացիները:

Աբխազիայի առաջին հայկական գյուղի բնակիչներին շնորհավորել է նաև Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica